Ապրիլի 30-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ - Mediamax.am

1631 դիտում

Ապրիլի 30-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 30-ին Հայաստանում կանցկացվի համապետական շաբաթօրյակ, այսօր կառավարության նիստում ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել շաբաթօրյակի ընթացքում հավաքված աղբն աղբավայրեր տեղափոխելու հարցը:

 

«Մենք շատ հաճախ հետեւյալ երեւույթի հետ ենք բախվում, երբ աղբը մի վարից հավաքում եւ տեղափոխում ենք մեկ այլ վայր: Մենք աղբավայրերի եւ կոշտ թափոնների կառավարման խնդիր ունենք: Ես կարեւոր եմ համարում նման երեւույթների բացառումը՝ շաբաթօրյակի արդյունքում հավաքված աղբը պետք է տեղափոխվի միայն աղբավայր, ուրիշ ոչ մի այլ տեղ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:     

 

«Նախարարը հավաստիացրել է, որ կարվի հնարավորը նման դեպքերը բացառելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին