Գեւորգյան հոգեւոր ճեմարանը հայտարարում է ընդունելություն - Mediamax.am

1075 դիտում

Գեւորգյան հոգեւոր ճեմարանը հայտարարում է ընդունելություն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2022 -2023 ուստարվա ընդունելություն:

Գեւորգյան հոգեւոր ճեմարան եւ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց կարող են ընդունվել ՀՀ եւ այլ երկրների մինչեւ 25 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն եւ զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

 

Դիմել կարող են նաեւ Հայաստանի զինված ուժերում ծառայությունն ավարտած, զորացրված քաղաքացիները:

 

Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում 2022 -2023 ուստարվա ընդունելությունը կանցկացվի հետեւյալ առարկանների քննությամբ:

 

Հայոց լեզու (գրավոր)

 

Հայ գրականություն (բանավոր)

 

Հայոց պատմություն (բանավոր)

 

Դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան նաեւ հետեւյալ նյութերի շուրջ.

 

•    Սուրբ Գրքի իմացություն,

•    Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,

•    Եկեղեցական փորձառություն,

•    Հայ գրականություն,

•    Ինքնաարտահայտվելու կարողություն,

•    Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն),

•    Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն):

 

Ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝

 

-դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում),

-միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական (բնօրինակը),

-զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),

-տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի հովվից,

-բժշկական վավերացման տեղեկանք,

-բնութագիր (դպրոցի տնօրենից),

-տեղեկանք բնակավայրից,

-մկրտության վկայական,

-ինքնակենսագրություն,

-անձնագրի պատճեն,

-2 լուսանկար (3×4):

 

Դիմումներն ընդունվում են ապրիլի 20-ից մինչեւ օգոստոսի 20-ը՝ շաբաթվա բոլոր օրերին, ժամը 10:00-15:00: Մանրամասների համար կարող եք զանգահարել

 (+374 10) 517-321, (+374 98) 085403:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին