Միքայել Բադալյան. Ուրարտուն կործանվեց, իսկ մոռացված Էթիունին հավերժ է - Mediamax.am

exclusive
2928 դիտում

Միքայել Բադալյան. Ուրարտուն կործանվեց, իսկ մոռացված Էթիունին հավերժ է


Լուսանկարը` Մեդիամաքս


«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը պատահական չի համարում այն փաստը, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Էթիունի երկրի տարածքում:

 

Մեդիամաքսի «Կարմիր թել» հաղորդաշարում Միքայել Բադալյանը պատմել է «մոռացված» Էթիունի թագավորության մասին, որը Կարսից մինչեւ Սյունիք սփռված հզոր ցեղային համադաշնություն էր:

 

Ներառված լինելով Ուրարտուի կազմում՝ Էթիունին մշտապես դիմադրել է կայսրությանը եւ, ի վերջո, հաղթել է ուրտարտական գաղափարախոսությանը:

 

 

Զրույցի թեմաներն են.

 

00:00 - սկիզբ

00:32 - ի՞նչ է Էթիունին

03:40 – ի՞նչու գիտենք Ուրարտուի եւ չգիտենք Էթիունիի մասին

07:05 – իրական եւ դասագրքային Ուրարտուի տարբերությունը, հին եւ նոր էլիտաների ամրոցներն ու ղղյակները

10:49 – Ուրարտուի եւ Էթիունիի դիմակայությունը

17:23 - արժեքների տարբերությունը, «փիառված» Ուրարտուն, զուսպ Էթիունին

20:45 - Խալդի աստծո՝ արքայի եւ պետության հետ նույնացման նպատակը

22:12 - Մհերի դուռը միակը չէ

25:05 -  սեպագիրը՝ նվաճումները լեգիտիմացնելու միջոց

27:03 -  Էթիունին հաղթեց ուրտարտական գաղափարախոսությանը, այն հավերժ է

30:10 -  ընտրությունը մերն է

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին