Սամվել Սեւադա. «Եկե՛ք, արվեստագետը սպասում է ձեզ» - Mediamax.am

exclusive
1295 դիտում

Սամվել Սեւադա. «Եկե՛ք, արվեստագետը սպասում է ձեզ»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սամվել Սեւադան
Սամվել Սեւադան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Շաբաթ օրը, ժամը 16։00-ին (չուշանաք), Նկարիչների միության մեծ ցուցասրահում իմ ցուցահանդեսը կբացվի։ Եկեք իրար տեսեք, ժողովո՛ւրդ։ Իմ ցուցահանդեսի մասին չեմ մտածում, հավատացեք։ Ուղղակի շշմելու առիթ է, որ վիրտուալ ծանոթ-բարեկամները իրար տեսնեն վերջապես»։

 

Մարտի վերջին ֆեյսբուքի իր էջում այս տողերով գեղանկարիչ, լուսանկարիչ Սամվել Սեւադան արվեստասերներին հրավիրեց գեղարվեստական լուսանկարների իր ցուցահանդեսին։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես հատուկ հրավերի մեջ գրել էի՝ եկեք իրար տեսեք, իրար հետ շփվեք, որովհետեւ դարձել ենք հեռախոսի, էկրանի միջոցով շփվող, որպես մարդ չենք ճանաչում իրար։ Այս ընթացքում այնքան մարդ մոտեցավ ինձ, որոնց ես միայն ինտերնետից գիտեի։ Եկան, տեսանք, շփվեցինք, ինձ նվերներ, ծաղիկներ էին բերել, պայմանավորվեցեինք շատ հարցերի մասին։ Ես հաճույք եմ ստանում, որ մարդիկ շփվում են»։

Սամվել Սեւադան Սամվել Սեւադան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարչի հրավերին այնքան մարդ էր արձագանքել, որ ապրիլի 3-ին՝ ցուցահանդեսի բացմանը, հյուրերի մի մասը ստիպված էր դրսում սպասել ցուցասրահ մտնելու իր հերթին։ «Դրանից էլ լավ բա՞ն, արվեստագետն էլ ի՞նչ կուզի»,- ժպտում է Սամվել Սեւադան։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցադրված 200 գեղարվեստական լուսանկարները բազմաժանր են, թեմաները տարբեր՝ նատյուրմորտ, բնանկար, դիմանկար։ Ասում է՝ Աստված իրեն մի կարեւոր հատկությամբ է օժտել՝ շատ արագ մտերմանում է մարդկանց հետ։ Ու պատահական հանդիպումները դառնում են լուսանկար, զրույցները՝ պատմություն, եւ տեքստի ու պատկերի միջոցով ժամանակի շունչն է փոխանցում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սամվել Սեւադան հաճախ է ցուցադրվում։ Անհատական ցուցահանդեսներից բացի, տարվա ընթացքում մի քանի անգամ էլ իր ուսանողների հետ է ներկայանում։

 

«Յուրաքանչյուր մարդ, անկախ նրանից, թե ինչ գործ է անում, սիրում է, որ իր աշխատանքը գնահատվի։ Ցուցահանդեսի գաղափարին մարդիկ տարբեր կերպ են մոտենում։ Մեկն ասում է՝ ես չեմ սիրում ցուցադրվել, ինձ համար նկարում եմ, ոչ մեկի գործը չէ։ Մարդ կա ասում է՝ ես իմ գործերը չեմ վաճառում, չեմ կարողանում  բաժանվել։ Իսկ ես սիրում եմ ցուցադրել իմ գործերը, սիրում եմ հաճույք պատճառել մարդկանց»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաճույքով ոչ միայն ստեղծագործում, այլեւ՝ սովորեցնում է։ Ավելի քան 45 տարի նկարչություն է դասավանդում, 6 տարի էլ՝ գեղարվեստական լուսանկարչություն։

 

Ասում է՝ գեղանկարչությունից լուսանկարչություն անցումը շատ բնական ստացվեց։ Ուսանող տարիներից լուսանկարել սիրում էր։ Ամերիկայում բնակվելիս՝ մի միջազգային ֆոտոմրցույթի էր մասնակցել ու երկրորդ տեղ գրավել։ Որպես մրցանակ՝ գունավոր տպիչ էր ստացել։ Դրանից ոգեւորվել, նոր ֆոտոխցիկ էր գնել ու սկսել նկարել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հասկացա, որ լուսանկարչությունն էլ շատ հետաքրքիր է, որովհետեւ պահը որսալու գաղափարը շատ թանկ է։ Լավ լուսանկարիչ լինելու համար մտածողություն է պետք։ Եթե դրա հետ էլ Աստծո տված զգացողությունն է լինում, որին գումարվում են տարածաչափության մասին գիտելիքները, ոսկե կանոնները, նաեւ եթե մարդը շատ կարդացած է լինի, դառնում է կատարելություն»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա շատերն են նրան հարցնում՝ գեղանկարչությո՞ւնը, թե՞ լուսանկարչությունն է առաջին տեղում։ Երկուսն էլ նույնքան կարեւոր են՝ պատասխանում է։

 

«Երկուսն էլ պատկերային մտածողության արդյունք են։ Նայում եմ իմ լուսանկարներն ու զգում եմ, որ գեղանկարներ են, միայն՝ վրձնի փոխարեն կամերայով  նկարված, թե չէ գեղանկարչության բոլոր կանոնները պահպանված են։ Մնում է՝ տպենք կտավի վրա, ու վերջ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 10-ը։

 

«Մարդկանց ասեք՝ արվեստագետը սպասում է ձեզ, թող գան»,- զրույցի վերջում ավելացնում է Սամվել Սեւադան։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին