Արտակ Ապիտոնյանը ղեկավարում է «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամը - Mediamax.am

1759 դիտում

Արտակ Ապիտոնյանը ղեկավարում է «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնությունը ս.թ. փետրվարի 21-ից գործում է որպես զարգացման հիմնադրամ։

Հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Արտակ Ապիտոնյանը: Հաղորդագրության մեջ նշված է, որ որ «նրա ջանքերն ուղղված են լինելու հիմնադրամի շուրջ ընդգրկուն գործընկերության ձեւավորմանը, հանրային ներգրավվածության ընդլայնմանը եւ նպատակների առաջխաղացմանը»։  

 

Նշվում է, որ 2022 թվականին հիմնադրամը «թեւակոխում է զարգացման հաջորդ փուլ, որտեղ մշակված 15 նպատակների եւ հանրային աջակցության շնորհիվ, կձեւավորվի նոր գործընկերների լայն շրջանակ, ինչպես նաեւ կիրականացվեն առանցքային ոլորտներին ուղղված ծրագրեր»։       

 

«Առաջիկայում «Ապագա հայկականը» հիմնադրամի կարեւորագույն նախաձեռնություններից մեկն է լինելու Հանրային հարթակի ձեւավորումը, որը բաց է լինելու Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր հայրենակիցների համար։ Հայաստանի եւ Սփյուռքի համայնքներից տարբեր ոլորտներ ու մասնագիտություններ ներկայացնող  անձինք կառուցողական քննարկումների միջոցով կմասնակցեն 15 նպատակների վրա հիմնված հայեցակարգային մոտեցումների մշակմանը, առաջնահերթությունների ձեւավորմանն ու ծրագրերի ընտրությանը», - նշված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին