Փաշինյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ - Mediamax.am

1799 դիտում

Փաշինյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

«Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել: Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի երկրորդ կեսին առաջատար երկրները չպատվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակումներ կմտցնեն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետի պաշտոնակատարը չի մանրամասնել, թե որ պատվաստանյութով է պատվաստվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին