Արմեն Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց - Mediamax.am

1914 դիտում

Արմեն Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով եւ բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։

Այդ մասին այսօր հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը:

 

«Հիվանդությունը դեռեւս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Տարեսկզբին նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ վիճակի կայունացումից եւ բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո Արմեն Սարգսյանը Լոնդոնից կվերադառնա Երեւան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին