ԵՄ-ն €80 հազար կտրամադրի Գյումրիում կարկուտից տուժած բնակչությանը - Mediamax.am

2072 դիտում

ԵՄ-ն €80 հազար կտրամադրի Գյումրիում կարկուտից տուժած բնակչությանը


Լուսանկարը` fbcdn.net


Երեւան: Մեդիամաքս: Գյումրիում հուլիսին տեղացած կարկուտից ու ջրհեղեղից առավել շատ տուժած բնակիչներին Եվրոպական միությունը կտրամադրի մարդասիրական օգնություն ՝80 հազար եվրոյի չափով:

«Եվրոպական միությունն այս ֆինանսավորման միջոցով աջակցում է Կարմիր խաչին՝ ապահովել անհրաժեշտ հումանիտար օգնություն, այդ թվում՝ դրամական օժանդակություն, որը կօգնի առավել խոցելի բնակիչներին բավարարել կենսական եւ անմիջական կարիքները:

 

Մարդասիրական օգնությունից ուղղակիորեն կօգտվի 2670 անձ, որոնց անձնական իրերը վնասվել եւ տներն ավերվել են կարկտահարության եւ դրան հաջորդած ջրհեղեղի հետեւանքով»,- ասված է ԵՄ Պատվիրակության հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին