Նախորդ տարի Հայաստանում գրանցված ինքնասպանության փորձերի քանակն աճել է 9.3%-ով - Mediamax.am

3309 դիտում

Նախորդ տարի Հայաստանում գրանցված ինքնասպանության փորձերի քանակն աճել է 9.3%-ով


Լուսանկարը` http://www.segodnya.ua/


Երեւան: Մեդիամաքս: 2011թ. Հայաստանում գրանցվել է ինքնասպանության 647 փորձ, որից 195 ավարտվել է մահով:

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ վիճակագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր ասել է, նախորդ տարի գրանցված ինքնասպանության փորձերի քանակն աճել է 9.3%-ով:

 

Փորձերի 60%-ն իրականացվել է կախվելու միջոցով, 20%-ը`բարձրությունից նետվելու, իսկ մնացած մասը` այլ եղանակներով:

 

Ինքնասպանությամբ ավարտված դեպքեր արձանագրվել են 30-65 տարեկան տարիքային խմբում, առավելապես` արական սեռի ներկայացուցիչների շրջանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին