Արտակարգ դրության ռեժիմը կշարունակվի մինչեւ օգոստոսի 12-ը - Mediamax.am

2166 դիտում

Արտակարգ դրության ռեժիմը կշարունակվի մինչեւ օգոստոսի 12-ը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է երկրում արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու որոշումը:

Սա Հայաստանում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետի արդեն չորրորդ երկարաձգումն է:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ արտակարգ դրության ռեժիմը չերկարաձգելու դեպքում հակահամաճարակային միջոցառումների ամբողջ համակարգը դե յուրե իր ուժը կկորցնի:

 

«Մյուս կողմից հասկանում ենք, որ արտակարգ դրությունն անվերջ երկարացնել հնարավոր չէ եւ պետք էլ չէ, եւ որոշում ունենք օրենսդրական փաթեթ մշակել, որը մեզ հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ միայն արտակարգ դրության, այլեւ արտակարգ իրավիճակի ռեժիմում»,- ասել է նա:

 

Այսօր Ազգային ժողովում կանցկացվի նաեւ հատուկ նիստ՝ որտեղ կքննարկվեն երկարաձգված արտակարգ դրության մանրամասները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին