«Ավրորայի» հնգամյակին նվիրված միջոցառումը կկայանա Նյու Յորքում - Mediamax.am

2554 դիտում

«Ավրորայի» հնգամյակին նվիրված միջոցառումը կկայանա Նյու Յորքում


Լուսանկարը` Ավրորա


Երեւան: Մեդիամաքս: 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորքում կկազմակերպվի «Ավրորայի» հնգամյակին նվիրված հատուկ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» պաշտոնական ճաշ:

Ճաշի ընթացքում կմեծարվեն «Ավրորա» մրցանակի հինգ դափնեկիրները, եւ հարգանքի տուրք կմատուցվի Նյու Յորք քաղաքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին։

 

Հարյուր տարի առաջ 200 միլիոն դոլար (այժմ ավելի քան 2 միլիարդ դոլարին համարժեք գումար) է հավաքվել՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածներին եւ հալածանքների ենթարկված այլ համայնքների օգնելու համար։ Նյու Յորքի բնակիչներն այս նախաձեռնության ամենաակտիվ աջակիցներից էին. նրանց բարեգործությունն օգնեց փրկելու վերապրողների մի ամբողջ սերունդ։ Նյու Յորքում 2015թ. ազդարարվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրումը։ Ուստի խորհրդանշական է, որ «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» պաշտոնական ճաշը տեղի է ունենալու հենց այդ քաղաքում։

 

«Վերջին հինգ տարում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեզ հիշեցրել է մեր ընդհանուր մարդկայնության մասին՝ միավորելով մարդկանց եւ վերափոխելով կարիքավորներին մարդասիրական օգնություն տրամադրելու ձեւն ամբողջ աշխարհում: Մինչ օրս նախաձեռնությունը 16 երկրում աջակցել է 28 ծրագրի, որոնցից օգտվել է գրեթե մեկ միլիոն մարդ։ Հնգամյակի այս տոնակատարությանը բոլորին կոչ եմ անում միանալ մեզ եւ այս շարժումը զորացնել դժվարին այս ժամանակներում, երբ մեզ ավելի շատ հերոսներ են անհրաժեշտ», - ասել է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին