Հարցման մասնակիցների 1/3-ը չի պատվաստվի կորոնավիրուսի դեմ - Mediamax.am

3395 դիտում

Հարցման մասնակիցների 1/3-ը չի պատվաստվի կորոնավիրուսի դեմ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Բրեվիս ընկերությունը 2020 թ. մայիսին հետազոտություն է անցկացրել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման վերաբերյալ հայաստանցիների տրամադրություններն ու սպասումները պարզելու նպատակով։

Հարցվածների մոտ 17%-ը համաճարակի հաղթահարումը Հայաստանում կապում է պատվաստանյութի ստեղծման հետ։

 

Պատվաստանյութի առկայության դեպքում յուրաքանչյուր 3-րդ հայաստանցի (հարցվածների 32%-ը) չի գնա պատվաստվելու։ Մի փոքր ավելի է նրանց թիվը, ովքեր լիովին հավանական են համարում, որ կպատվաստվեն՝ 36%:

 

Հարցվածների գրեթե կեսը՝ 44%-ը, հավանական է համարել, որ պատվաստանյութը կստեղծվի արդեն այս տարի, մոտ 16%-ը  որպես հավանական ժամկետ նշել է 2021-ը, իսկ ավելի քան 10%-ը կարծիք է հայտնել, որ պատվաստանյութը կստեղծվի 2021-ից հետո։

 

Կան նաեւ հոռետեսորեն տրամադրվածներ (9%), որոնք անհավանական են համարում պատվաստանյութի ստեղծումը։

 

Հետազոտությունը կատարվել է այս տարվա մայիսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանում եւ Հայաստանի 10 մարզերում հեռախոսային հարցումների միջոցով 1620 բնակիչների շրջանում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին