Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է հիմնական պատճառները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրությունը երկարաձգելու կառավարության որոշման համար:
«Անհնար է վարակն ամբողջովին վերացնել։ Պատվաստանյութի ստեղծումը հնարավոր կլինի ամիսներ, եթե ոչ` մեկ տարի անց։ Պետությունների կողմից ձեռնարկված միջոցառումները մեծամասամբ միտված են անորոշությունները կառավարելուն»,- ասել է փոխվարչապետը։
Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի բնակչության 12%-ը գտնվում է ռիսկային խմբում:
«Եթե կառավարության կողմից քայլեր չձեռնարկվեին, հոսպիտալացման ենթակա ծանրագույն դեպքերի թիվը կարող էր հասնել 8200-ի»,- ասել նա:Փոխվարչապետն ասել է, որ կառավարության նպատակն է հնարավորինս հարթեցնել վարակի տարածման դինամիկան՝ ժամանակի մեջ ապահովելով դրա մարումն առանց անկառավարելի բռնկումների:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: