Ռալֆ Յիրիկյանը մեկնաբանել է Ucom-ի եւ Beeline-ի հնարավոր միացումը - Mediamax.am

exclusive
6808 դիտում

Ռալֆ Յիրիկյանը մեկնաբանել է Ucom-ի եւ Beeline-ի հնարավոր միացումը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կարծիքով՝ Beeline Armenia-ի ձեռքբերումը Ucom-ի կողմից կարող է խախտել հավասարակշռությունը ամրակցված շուկայում:

Հունվարի 16-ին Ucom-ը հաստատեց, որ քննարկումներ է վարում VEON-ի հետ վերջինիս հայաստանյան բիզնեսը (Beeline Armenia) ձեռք բերելու վերաբերյալ: Մեդիամաքսի Itel.am կայքը հնարավոր գործարքի մասին զրուցել է Ռալֆ Յիրիկյանի հետ:

 

«Եթե մենք ձեռք բերենք ամրակցված կապի ծառայություններ մատուցող ինչ-որ ընկերություն, կկարողանանք որոշակի մրցակցություն ապահովել կոնվերգենտ դաշտում, սակայն, միեւնույն է, հավասարակշռությունը խախտված կմնա», - ասել է Յիրիկյանը:

 

Նա նաեւ շեշտել է, որ «շարժական կապի ոլորտում մեզ համար գրեթե բան չի փոխվելու»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին