Հայտնի է Բալտրուշայտիսի անվան մրցանակի հաղթողը - Mediamax.am

2565 դիտում

Հայտնի է Բալտրուշայտիսի անվան մրցանակի հաղթողը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանում կայացել է լիտվացի պատմաբան, արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակի շնորհման արարողությունը:

2015 թվականի դեկտեմբերին Մեդիամաքսը պատմել էր Յուրգիս Բալտրուշայտիսի եւ Տիգրան Կույումջյանի «Ջուղան Արաքս գետի ափին եւ նրա հուշակոթողները» հեղինակած էսսեի հայերեն թարգմանության շնորհանդեսի մասին:

Հաշվի առնելով Յուրգիս Բալտրուշայտիսի մեծ դերը հայկական մշակութային ժառանգության պահպանության գործում, Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը ցանկություն էր հայտնել արվեստաբանի անունը կրող մրցանակ սահմանել: 2017 թվականին առաջիկա 5 տարիների ընթացքում մրցանակը ֆինանսավորելու պատրաստակամություն էր հայտնել «Պետրոս Ալոյան» հիմնադրամը:

Շողեր Խաչատրյանի՝ Կոնդի «բուժման» նախագիծը

«Պատմաճարտարապետական ժառանգության պահպանում եւ վերականգնում» անվանակարգով մրցանակը շնորհվում է համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի տարվա լավագույն ավարտական աշխատանքի հեղինակին:

 

Այս տարի մրցույթին ներկայացվել էր 5 աշխատանք, որոնց hեղինակները փորձել էին Երեւանի տարածքում գտնվող հնավայրերը ինտեգրել քաղաքային միջավայրի մեջ:

 

Ժյուրին միաձայն հաղթող ճանաչեց Լեռնիկ Գալստյանի աշխատանքը՝ Շենգավիթ հնավայրի տարածքում նորարական ոճի թանգարան կառուցելու նախագիծը: 

 

Նա կստանա Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակը՝ 1500 եվրոյին համարժեք դրամ:

 

Ժյուրիի կազմում էին Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի տնօրեն Հայկ Ալոյանը, Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին