Երեւանում հիշել են Ջուղայի խաչքարերը հավերժացրած լիտվացուն - Mediamax.am

10939 դիտում

Երեւանում հիշել են Ջուղայի խաչքարերը հավերժացրած լիտվացուն


Ջուղայի խաչքարերը
Ջուղայի խաչքարերը

Լուսանկարը` Յուրգիս Բալտրուշայտիս


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում ներկայացվել է լիտվացի պատմաբան եւ արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի եւ Տիգրան Կույումջյանի «Ջուղան Արաքս գետի ափին եւ նրա հուշակոթողները» հեղինակած էսսեի հայերեն թարգմանությունը:

Շնորհանդեսը կայացել է դեկտեմբերի 15-ին, Մատենադարանի նիստերի դահլիճում:

 

Գրքի հրատարակության նախաձեռնողը Հայաստանում Լիտվայի դեսպանությունն է՝ Հայաստանի Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի աջակցությամբ:

 

10 տարի առաջ Ադրբեջանի կողմից վերջնականապես ոչնչացված Ջուղայի հայկական խաչքարերի ուսումնասիրությանը Յուրգիս Բալտրուշայտիսը կատարել է 1920-ական թվականներին: Խաչքարերից շատերի մասին այսօր կարող ենք պատկերացում կազմել միայն Բալտրուշայտիսի կողմից արված լուսանկարների շնորհիվ:

 

«Երբ երկու տարի առաջ Հայաստան եկա, Լեւոն Չուգասզյանը պատմեց ինձ Յուրգիս Բալտրուշայտիսի մասին, եւ այդ ժամանակից ի վեր ես մտածում էի, որ նրա աշխատանքները պետք է ներկայացվեն նաեւ հայ հասարակությանը», - ասաց Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը:

 

Հին Ջուղայի գերեզմանոցի մի հատվածը 1915 թ. (լուս.` Արամ Վրույր)

 

Դիվանագետը նշեց, որ ցանկանում է Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանում Յուրգիս Բալտրուշայտիսի անվան կրթաթոշակ հիմնել:

 

Համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանն էլ իր խոսքում նշեց, որ առաջիկայում բուհում Յուրգիս Բալտրուշայտիսի անվան դասասենյակ կհիմնվի:

 

Գրքի հրատարակությանը մեծապես նպաստել է Կառլոս Կոստա-Ռամոսը, իսկ թարգմանության եւ հրատարակության ծախսերը հոգացել է երիտասարդ գործարար Արմեն Ղազարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին