Միքայել Մազմանյանի արխիվի մի մասը կներկայացվի հանրությանը - Mediamax.am

1744 դիտում

Միքայել Մազմանյանի արխիվի մի մասը կներկայացվի հանրությանը



Երեւան: Մեդիամաքս: Ճարտարապետ Միքայել Մազմանյանի արխիվի մի մասը փոխանցվել է Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին:

Թանգարանից հայտնել են, որ Միքայել Մազմանյանի թոռնուհի Լիլիթ Տեր-Մինասյանը փուլ առ փուլ թանգարանին նվիրաբերել է ճարտարապետի արխիվից բազմաբնույթ արժեքավոր նյութեր, որոնք հնարավորություն են տալիս հետազոտելու եւ ներկայացնելու XX-րդ դարի Հայաստանի ճարտարապետության զարգացման բազմաշերտ պատմությունը։

 

 

«Այս տարի այդ նյութերից շատերը կներկայացվեն «Ապագայի Քաղաքը», «Միքայել Մազմանյան»՝ ճարտարապետի 120-ամյակին նվիրված, ինչպես նաեւ՝ Մոսկվայի Շչուսեւի թանգարանում տարեվերջին կայանալիք Երեւանի 20-րդ դարի ճարտարապետության պատմությունը ներկայացնող ցուցահանդեսներում», - հայտնել են թանգարանում:

 

Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության Թանգարան-ինստիտուտը խորին շնորհակալություն է հայտնում Լիլիթ Տեր-Մինասյանին եւ Միքայել Մազմանյանի ընտանիքին՝ անգնահատելի նվիրատվության համար։

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին