Այբեցիների էկոկրթական ցուցահանդեսը՝ «Երիտասարդական» կայարանում - Mediamax.am

991 դիտում

Այբեցիների էկոկրթական ցուցահանդեսը՝ «Երիտասարդական» կայարանում


Լուսանկարը` «Այբ»

Լուսանկարը` «Այբ»

Լուսանկարը` «Այբ»

Լուսանկարը` «Այբ»

Լուսանկարը` «Այբ»

Լուսանկարը` «Այբ»

Լուսանկարը` «Այբ»


Երեւան: Մեդիամաքս: Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվել է «Պատանի ռենջերները» խորագրով ցուցահանդեսը։

«Այբ»-ում նշել են, որ ցուցահանդեսը կազմակերպվել է «Պատանի ռենջերների ծրագիր» կրթական նախաձեռնության շրջանակում, որն 2017-ից իրականացնում են «WWF-Հայաստան»-ը, «Արփա» պահպանվող լանդշաֆտը եւ «Այբ» դպրոցը։

 

Ծրագրի ընթացքում «Այբ» դպրոցի եւ Արենի ու Խաչիկ բնակավայրերի դպրոցների սաներն իրականացրել են վայրի բնության դաշտային հետազոտություններ ու քննարկումներ՝ մտքեր փոխանակելով պահպանվող տարածքի բնապահպանական խնդիրների եւ դրանց լուծումների շուրջ։

 

Նրանք նշագրել են էկոտուրիստական արահետներ, տեղադրել տեղեկատվական ցուցանակներ, իրականացրել սեմինարներ համայնքների դպրոցներում բնապահպանական խնդիրների վերաբերյալ եւ այլն։

 

Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների մեծ մասի հեղինակները «Այբ»-ի սաներն են, որոնք ներկայացրել են ծրագրի առավել հետաքրքրական պահերը։

 

Պատանի ռենջերների ծրագիրը միջազգային նախագիծ է, որը նախաձեռնվել է EUROPARC ֆեդերացիայի կողմից 2002-ին։ Ծրագիրը գործում է ԵՄ-ի 19 երկրների 80 պահպանվող տարածքներում՝ բնապահպանական միջոցառումների միջոցով միավորելով շուրջ 5000 մասնակցի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին