Հովհաննես Զարդարյանին նվիրված երկու նամականիշ է մարվել - Mediamax.am

3018 դիտում

Հովհաննես Զարդարյանին նվիրված երկու նամականիշ է մարվել


Լուսանկարը` ՀայՓոստ

Լուսանկարը` ՀայՓոստ

Լուսանկարը` ՀայՓոստ

Լուսանկարը` ՀայՓոստ


Երեւան: Մեդիամաքս: «ՀայՓոստ»-ն այսօր շրջանառության մեջ է դրել երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:

Նամականիշերը մարվել են Ազգային պատկերասրահում՝ Հովհաննես Զարդարյանի «Ակունք» ցուցահանդեսի սրահում։

 

Նամականիշերի արժեքը 170 եւ 230 դրամ է։ 170  դրամ արժեցող նամականիշին պատկերված է Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը, իսկ 230 դրամ արժեքով նամականիշը ներկայացնում է Հովհաննես Զարդարյանի լուսանկարը՝ իր «Ձմեռային բնանկար» կտավի խորապատկերին:

 

Նամականիշերը տպագրվել են Կանադայի Lowe Martin Group տպագրատանը` յուրաքանչյուրը 30 000 տպաքանակով:

 

Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին