Ավետիք Էլոյանը ծանոթացել է Կումայրի պատմական կենտրոնի վերականգմանը - Mediamax.am

2690 դիտում

Ավետիք Էլոյանը ծանոթացել է Կումայրի պատմական կենտրոնի վերականգմանը


Լուսանկարը` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը ծանոթացել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շրջանակներում տարվող աշխատանքներին:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ Գյումրիի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը վստահեցրել է, որ աշխատանքներն այն հատվածներում, որոնց շինարարությունն իրականացվում է քաղաքապետարանի միջոցներով՝ ավարտվելու են սահմանված ժամկետներում:

 

Ռուսթավելի փողոցի վերականգնումն ու բարեկարգումն ամբողջությամբ ավարտվել է, Շիրազի եւ շրջակա հատվածում գտնվող Ջիվանու, Հակոբյան, Ղորղանյան, Աբովյան եւ Վարպետաց փողոցներում շինարարական աշխատանքներ են ընթանում:

 

Ավետիք Էլոյանը առանձնակի ուշադրություն է հրավիրել ենթակառուցվածքների վերատեղադրման ու նորերի կառուցման կարեւորությանը, որպեսզի դրանք խոչընդոտ չհանդիսանան հետագա աշխատանքներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին