2926 դիտում

Օսիպյան. Ցուցարարների հետ բացատրական աշխատանք է տարվում



Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունում նշել են, որ զրույցը պայմանավորված է եղել քաղաքապետարանի շենք ներխուժմամբ:

 

 

Ոստիկանապետը հայտնել է, որ «բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ»։ 

 

Մեդիամաքսը նշում է, որ քաղաքացիների բողոքը պայմանավորված է Երեւանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում իրականացվող շինարարական աշխատանքներով եւ հատվող ծառերով: 

 

Քաղաքացիները պահանջում են շինարարության դադարեցում, ինչպես նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն ու ավագանու արձակումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am