2384 դիտում

«Հին Էրիվան»-ի եւ «Ամերիկանո»-ի հակահրդեհային վիճակը ոչ բարվոք է


Լուսանկարը` http://olderivan.am


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում գտնվող «Հին Էրիվան» եւ «Ամերիկանո» հանրային սննդի օբյեկտները գտնվում են ոչ բարվոք հակահրդեհային վիճակում:

Այդ մասին ասված է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ ի կատարումն ս.թ. ապրիլի 5-ին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված հանձնարարականի շարունակվում են ստուգումներն ու հետազոտությունները հանրային սննդի օբյեկտների, սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ: 

 

Հանձնարարական տալուց հետո մինչ օրս մարզերում եւ Երեւանում գտնվող 100-ից ավելի օբյեկտներում արդեն իսկ իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:

 

«Հետազոտված օբյեկտներից ոչ բարվոք հակահրդեհային վիճակում էին գտնվում Երեւանում գտնվող «Հին Էրիվան», «Ամերիկանո», ՀՀ Լոռու մարզի  «Սոճիներ», «Թագուհի», Արագածոտնի մարզի «Շեն օջախ», Արմավիրի մարզի «Նաիրի» հանրային սննդի օբյեկտները, որոնցում առկա էին կապիտալ բնույթի խախտումներ՝ կապված տարհանման ելքերի, հրդեհի ազդարարման, հրդեհաշիջման եւ հակածխային ինքնաշխատ համակարգերի, հակահրդեհային ջրամատակարարման, էլեկտրատնտեսության եւ հրդեհաշիջման սկզբնական միջոցների հետ», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am