Երեւան: Մեդիամաքս: Մարտի 6-ին կայացած Հայաստանի կառավարության նիստում սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույցը:
Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, ժամանակացույցն այսպիսին է.
2018 թվականի մարտի 1-ից դեղատոմսով բաց են թողնվելու հակավարակային դեղերը (hակաբակտերիային, hակասնկային, hակամիկրոբակտերիային, hակավիրուսային, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր);
2018 թվականի հուլիսի 1-ից՝ ներարկման համար նախատեսված դեղերը;
2018 թվականի հոկտեմբերի 1-ից՝ բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: