3601 դիտում

Մարտի 4-ից կաշխատի Երեւան-Գյումրի-Երեւան նոր էլեկտրագնացքը



Երեւան: Մեդիամաքս: Մարտի 4-ից Երեւան-Գյումրի-Երեւան երթուղում կսկսի աշխատել նոր էլեկտրագնացքը:

Այն կաշխատի ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երեւանից Գյումրի եւ 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք:

Երթեւեկության տեւողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:

Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու մնացած չվերթները առայժմ սպասարկվելու են հին շարժակազմով: 

Մարտի 4-ին եւ 8, 9, 10 եւ 11-ին գնացքն աշխատելու է անվճար: Դրանից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2,5 հազար դրամ: 

Գնացքում կգործի անվճար Wi-Fi կապ։

Գնացքում ծխելն արգելվում է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am