Պարգեւ Թումոյին՝ «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար» - Mediamax.am

3348 դիտում

Պարգեւ Թումոյին՝ «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում ընթացող ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT) Թումո կենտրոնը ստացել է Համաժողովի նախագահ Իվոն Չյուի մրցանակը՝ «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար»։

«Թումոն հպարտ է Հայաստանի ՏՏ եւ կրթական ոլորտը նման առաջադեմ միջազգային հարթակներում ներկայացնելու, առաջատար ընկերությունների եւ մասնագետների ուշադրությունը մեր երկրին եւ դրա երիտասարդ ներուժին դարձնելու համար», - ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

WCIT համաժողովը անց է կացվում է 1978 թվականից՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance, WITSA) նախաձեռնությամբ։

 

2019 թվականին համաժողովը անցկացվելու է Հայաստանում։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին