1202 դիտում

Կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան:

Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն եկեղեցականների հանդիսավոր թափորով իջավ Մայր Տաճար, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն:

Ժամերգությանը հաջորդեց նախատոնակը, ապա տեղի ունեցավ նաեւ տարվա առաջին Անդաստանի կարգը, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ հոգեւոր դասի կողմից օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, հայրենիքն ու ժողովուրդը:

Այնուհետեւ «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի կանթեղից Ամենայն Հայոց Կաթողիկոսը վառեց Քրիստոսին խորհրդանշող մոմը` կենսատու լույսը փոխանցելով ներկա հավատավոր ժողովրդին:

Արարողության ավարտին թափորը ժողովրդի ուղեկցությամբ ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջաբակ, ուր Գարեգին Բ Հայրապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am