2023 դիտում

Դավիթ Տոնոյան. Հաջողության բանալին հանրության առջեւ ազնիվ լինելն է


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ Հանրային կապերի (PR) դպրոցի սաներին:

ԱԻՆ-ում նշել են, որ քննարկվել են արտակարգ իրավիճակների կառավարման տարբեր փուլերում հանրային կապերի եւ տեղեկատվական քաղաքականության առանձնահատկությունները:

Նախարարը ներկայացրել է նախարարության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղություններն ու մարտահրավերները:

PR դպրոցի սաների հարցին, թե որն է հաջողության իր բանալին, նախարարը պատասխանել է, որ հաջողություն է համարում վերադասի կողմից իրեն վստահելու հանգամանքը՝ ղեկավարելու արտակարգ իրավիճակների կառավարման համար պատասխանատու կառույց, այսինքն՝ կարիերայի աճը հաջողություն դիտարկելու դեպքում «բանալին ինքն իր հետ եւ հանրության առջեւ ազնիվ լինելն է»:

Դավիթ Տոնոյանն ավարտական դիպլոմներ է հանձնել «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ Հանրային կապերի դպրոցի 2017թ. շրջանավարտներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am