2106 դիտում

«Զանգակ»-ը գրադարաններին գրքեր կնվիրի՝ ընթերցողների օգնությամբ


Լուսանկարը` Զանգակ


Երեւան: Մեդիամաքս: «Զանգակ» հրատարակչությունը նախաձեռնել է գրադարաններին գիրք նվիրելու ակցիա:

Փետրվարի 19-ին նշվող Գիրք նվիրելու օրվա ընդառաջ «Զանգակ»-ն իր ֆեյսբուքյան էջում ամեն օր կտեղադրի մեկ նոր գիրք, եւ բոլոր ցանկացողները մինչեւ փետրվարի 15–ը ներառյալ մեկնաբանության դաշտում կարող են նշել սիրելի գրադարանի անվանումը ու գրել ընծայագիր–մեկնաբանությունը:

«Զանգակ»-ը կառանձնացնի յուրօրինակ մեկնաբանությունները եւ նշված գրադարաններին կնվիրի ընծայագրված երկու գիրք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am