3696 դիտում

Նոր նախաձեռնությունը կբարձրացնի բնակչության դիմակայունությունը


Դավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է «Դիմակայուն» նախաձեռնության անդամներին:

ԱԻՆ-ում նշել են, որ քննարկվել են սահմանամերձ համայնքներում մարդածին աղետներին բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում համագործակցության հնարավոր ուղիները:

Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ հասարակական կազմակերպությունների մարդկային ռեսուրսի ներգրավվածությունը կարող է մեծ արդյունքներ ապահովել հատկապես բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներում:

Կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ սահմանամերձ երկու համայնքներում ուսումնասիրություններ իրականացնել եւ մշակել համատեղ պիլոտային ծրագիր, որը միտված կլինի մարդածին աղետների (այդ թվում՝ ռազմական գործողությունների) ժամանակ բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am