Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Էնրիկո Ապրիամովն այսօր մասնակցել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը:
Այս խմբաքանակը ներառում է «Струна-2» համալիր, 10 միավոր «Կամազ» մակնիշի ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա, ջրափրկարարական հանդերձանք, այլ սարքավորումներ եւ տեխնիկա:
«Струна-2» համալիրը գերժամանակակից համակարգ է, որը հնարավորություն է տալիս ստուգել շենք-շինությունների ամրությունը եւ նախապես գնահատել երկրաշարժերի ռիսկերը: Հայաստանը դարձել է տարածաշրջանի եզակի երկրներից, որն ունի այս համակարգից:
Համաձայն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության՝ 2017թ. Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվելու է շուրջ $ 16 մլն-ին համարժեք աջակցություն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: