Քննարկվել է Հիդրոմետ ծառայության արդիականացումը - Mediamax.am

4119 դիտում

Քննարկվել է Հիդրոմետ ծառայության արդիականացումը


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության փորձագիտական պատվիրակությունն այսօր քննարկել են «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» արդիականացման եւ բարեփոխման ճանապարհային քարտեզը:

Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ արդիականացման արդյունքում Հիդրոմետ ծառայությունը պետք է կարողանա որակյալ ծառայություններ մատուցել հանրությանը:

 

Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի ղեկավար Վլադիմիր Ցիրկունովն էլ ընդգծել է, որ ծառայության հզորացումը պետք է դիտարկել որպես ընդհանուր հանրային շահ:

 

Ճանապարհային քարտեզով, մասնավորպես, նախատեսվում է տեխնիկակական վերազինում, կառավարման համակարգի բարելավում, կադրերի վերապատրաստում: Արդիականացման արդյունքում էականորեն կբարելավվի Հիդրոմետ ծառայության շահառուներին տրամադրվող ծառայությունների որակը: Ներկայումս Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ անցկացվող Հիդրոմետ ծառայության աշխատակիցների վերապատրաստումը որակյալ կադրային բազա կստեղծի հետագա բարեփոխումների համար:

 

Նախատեսվում է 2018թ. գարնանը կազմակերպել միջազգային դոնորների համաժողով՝ Հիդրոմետ ծառայության արդիականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով:

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին