Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հերքել է հրապարակումներն այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել այն մասին, որ 2018թ. ապրիլից հետո զբաղեցնելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը:
«Նման քննարկումներ մենք չենք ունեցել», - ասել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում:
Կարեն Կարապետյանը շեշտել է, որ բազմիցս հայտարարել է այն մասին, որ պատրաստ է շարունակել իր աշխատանքը Հայաստանի վարչապետի պաշտոնում 2018 թվականից հետո:
«Այսօր էլ ասում եմ, որ պատրաստ եմ, շարունակում եմ աշխատել, ներդնելով բոլոր կարողություններս: Ո՞րն է իմ ցանկությունը կամ նպատակը: Թող ամպագոռգոռ չհնչի, բայց իմ ցանկությունն է ծառայել մեր երկրին, քանի որ համոզված եմ, որ կարող ենք լավ երկիր ունենալ», - ասել է վարչապետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: