«Քի՛չ ծխեք»,- կոչ է արել Կարեն Կարապետյանը - Mediamax.am

19536 դիտում

«Քի՛չ ծխեք»,- կոչ է արել Կարեն Կարապետյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը ու այս ուղղությամբ 2017-020 թթ. միջոցառումների ծրագիրը:

Ռազմավարության  ներդրման նպատակն է միջոցներ իրականացնել՝ ուղղված Հայաստանում ծխախոտի օգտագործման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը եւ նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները:

 

«Քի՛չ ծխեք»,- կոչ է արել Կարեն Կարապետյանը:

 

Մեկնաբանելով կառավարության որոշումը՝ վարչապետն ասել է, որ ռազմավարության շրջանակում նախատեսվում է.

 

- Ծխախոտի օգտագործման համար արգելված վայրերի ընդլայնում, ծխախոտի գովազդի ամբողջական արգելք;

 

- Առողջապահական կազմակերպությունների եւ առողջապահական ոլորտի  մասնագետների կարողությունների զարգացում` ծխելու դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու համար;

 

- Բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում` ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի երկրորդային ծխի ազդեցության հետեւանքով հիվանդությունների առաջացման վտանգի վերաբերյալ;

 

- Ծխելու դեմ պայքարի ռազմավարության իրականացման եւ գնահատման նպատակով հասարակության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր ոլորտի եւ մյուս շահագրգիռ կողմերի ուղղակի եւ անուղղակիի կերպով նեգրավում;

 

Ակնկալվում է, որ 2017-2020 թթ. արձանագրվելու են հետեւյալ արդյունքները՝

 

- Ծխախոտի օգտագործման տարածվածության (տարեկան 1,5-2%-ով) նվազեցում;

 

- 15 եւ բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում մինչեւ 10%-ով;

 

- Երկրորդային ծխի ազդեցության նվազեցում, որը կնպաստի արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից եւ շաքարային դիաբետից ընդհանուր եւ վաղաժամ մահացության՝ 5%-ով կրճատմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին