Հոբիթներ, «Չարենցը դիմանկարներում», պաելյա, Դսեղ, Կիրանցի վանք - Mediamax.am

exclusive
2456 դիտում

Հոբիթներ, «Չարենցը դիմանկարներում», պաելյա, Դսեղ, Կիրանցի վանք


Լուսանկարը` Mark Seton

Մարտիրոս Սարյան՝ «Եղիշե Չարենցի դիմանկարը»
Մարտիրոս Սարյան՝ «Եղիշե Չարենցի դիմանկարը»
Մարինա Սպենդիարովան
Մարինա Սպենդիարովան

Պատմում ենք, թե ինչով կարելի է զբաղվել առաջիկա հանգստյան օրերին:

 

ՇԱԲԱԹ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22

 

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում (Իսահակյան 38) «Երկրաչափական սիմֆոնիա» ցուցահանդեսն է բացվել, որտեղ ներկայացված են ցմահ դատապարտյալ Զաքար Զոհրաբյանի աշխատանքները:

 

Պատկերասրահը բաց է ժամը 12:00-ից 18:00-ը:

 

***

 

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում (Նալբանդյան 21) ժամը 14:00-ին կբացվի երաժիշտ, նկարիչ, գրող-հրապարակախոս Մարինա Սպենդիարովային նվիրված ցուցահանդեսը:

Մարինա Սպենդիարովան Մարինա Սպենդիարովան

 

***

 

Ժամը 19:00-ին LOFT-ում կմեկնարկի կոլաժային արվեստին նվիրված «21-րդ դար» նախագիծը:

 

Մասնակիցները կծանոթանան այդ արվեստի պատմությանը եւ կմասնակցեն վարպետության դասին:

 

Մասնակցության արժեքը՝ 2500 դրամ: Գրանցվելու համար այցելեք այստեղ:

 

***

 

Սեպտեմբերի 22-ը Հոբիթների միջազգային օրն է, որը պարտադիր նշում են հայ հոբիթասերները: Այս տարի հավաքվելու են 26 Irish Pub-ում՝ զվարճալի մրցույթներ անցկացնելու եւ լավ ուրախանալու համար:

 

Տոնախմբության սկիզբը՝ ժամը 19:30-ին:

 

***

 

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում ետ չեն մնում ավանդույթներից եւ կրկին Գաթայի փառատոն են կազմակերպում՝ պարտադիր հսկա գաթայով, վարպետության դասերով, ցուցահանդես-վաճառքով, երգով-պարով:

 

Վայոց Ձոր ուղեւորվելու տարբերակներից առանձնացրել ենք երկուսը.

 

https://www.facebook.com/events/514305358939221/

 

https://www.facebook.com/events/294607461129564/?event_time_id=294612221129088

 

ԿԻՐԱԿԻ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23

 

Կիրակի օրվա առաջնային կարեւորության գործը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելն է, իսկ քաղաքացիական պարտքը կատարելուց  հետո կարող եք հանգիստ խղճով մասնակցել տարբեր միջոցառումների:

 

Չարենցի տուն-թանգարանում սեպտեմբերի 1-ից գործում է «Չարենցը դիմանկարներում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված Սարյանի, Բաժբեուկ-Մելիքյանի, Մինասի եւ այլոց ստեղծագործությունները:

Մարտիրոս Սարյան՝ «Եղիշե Չարենցի դիմանկարը» Մարտիրոս Սարյան՝ «Եղիշե Չարենցի դիմանկարը»

 

Տոմսի արժեքը՝ 250 դրամ: Թանգարանը բաց է ժամը 11:00-ից:

 

***

 

Ժամը 14:00-ին Պետական կամերային երաժշտական թատրոնում նոր արկածներով հանդես են գալու «Երեք խոզուկները»: Մյուզիքլը բեմադրվել է կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի երաժշտության հիման վրա:

 

Տոմսերի արժեքը՝1000-1500 դրամ:

 

***

 

Մեկ այլ «խոզուկային» միջոցառում կկայանա Էօն-ում: Ժամը 19:00-ին այնտեղ պատրաստելու են հայտնի Փեփայի եւ նրա բարեկամ-ընկերների մատների տիկնիկներ:

 

Մասնակցության արժեքը՝ 2500 դրամ:

 

***

 

Երեկոն համեղ շարունակելու համար այցելեք Casa de Espana ռեստորան, որտեղ ժամը 20:00-ից սկսած շեֆ-խոհարարը բաց երկնքի տակ պատրաստելու է իսպանական ամենահայտնի ուտեստը՝ պաելյան:

 

***

 

Քաղաքից դուրս գնալու տարբերակներից այս անգամ ընտրել ենք ուղեւորություն-արշավը դեպի թումանյանական Դսեղ:

 

Մասնակցության արժեքը՝ 6 000 դրամ: Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

 

***

 

Մյուս արշավը Տավուշի անտառներով է լինելու՝ դեպի Կիրանցի վանք: Երթուղու երկարությունը կկազմի 19կմ:

 

Մասնակցության արժեքը՝6 000 դրամ, գրանցման համար այցելեք այստեղ:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին