Queen, «Սերեր», «Ես կին եմ», Vahagn Hayrapetyan Sextet - Mediamax.am

exclusive
1846 դիտում

Queen, «Սերեր», «Ես կին եմ», Vahagn Hayrapetyan Sextet


Դրվագ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմից
Դրվագ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմից

Բավականին աննկատ նոյեմբերն էլ եկավ-հասավ տեղ՝ առատացնելով տերեւաթափը, կրկնապատկելով դեռեւս բաց սրճարաններում վառարանների մոտ ծածկոցներով փաթաթված նստելու եւ գինի խմելու հաճույքը, հանգստյան օրերն էլ ավելի ջերմ ու հանգիստ մթնոլորտում անցկացնելու ցանկությունը:

Հետեւելով այդ տրամադրությանը՝առանձնացրել ենք այս ուիքենդի «տաքուկ» միջոցառումները:

ՇԱԲԱԹ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3

Շաբաթ եւ կիրակի օրերին «Մոսկվա», «Սինեմա Սթար» եւ «Կինոպարկ» կինոթատրոններում կարող եք դիտել «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը, որը ներկայացնում է լեգենդար բրիտանական Queen խմբի պատմությունը:

Դրվագ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմից Դրվագ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմից


***
Խամաճիկների թատրոնում երեխաներին համատեղ ջանքերով ուրախացնելու են արկածախնդիր «Կարմիր գլխարկը», խորամանկ գայլն ու անտեղյակ տատիկը: 


Ներկայացման սկիզբը՝ ժամը 14:00-ին: Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ:

***

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ժամը 19:00-ին տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահարուհի Արուս Աճեմյանի «Ջազային երանգներ դասական ոգով» մենահամերգը` նվիրված Կոնստանտին Օրբելյանի 90-ամյակին:


Համերգին կհնչեն մաեստրոյի, ինչպես նաեւ Ղ. Սարյանի, Է. Միրզոյանի, Ա. Բաբաջանյանի եւ Վ. Աճեմյանի ստեղծագործությունները:

Մուտքն ազատ է:

***

Կամերային երաժշտության տանը ժամը 19:00-ին կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ ֆրանսիացի դիրիժոր Ալան Պարիսի ղեկավարությամբ: Ծրագրում՝ Ռուսել, Բրիթեն, Վիսմեր:


Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ:

***

«Գոյ» թատրոնի բեմում ժամը 19:00-ին «…Սերեր»-ն են ներկայացվելու՝ ըստ թատերագիր Էմանուել Դելլե Պիանեի ընկերների եւ ծանոթների սիրային պատմությունների հիման վրա ստեղծված պիեսների:


Տոմսերի արժեքը՝ 2000-2500 դրամ:

***

Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում հետեւելու են «Հարսնացուն Հյուսիսից» կատակերգության զարգացումներին: Ներկայացումը նվիրված է Ժորա Հարությունյանի, Վարդան Աճեմյանի, Առնո Բաբաջանյանի հոբելյաններին:


Բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի: Դերերում՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանը, Ալլա Վարդանյանը, Աննա Էլբակյանը եւ այլոք:

Սկիզբը՝ժամը 19:00-ին:

Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ:

ԿԻՐԱԿԻ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4

Կիրակնօրյա կեսօրը սկսում է Թումանյանի հայտնի «Տերն ու ծառա»-ից: Պետական Կամերային երաժշտական թատրոնում 7+ երեխաները կհետեւեն հեքիաթի հերոսների միմյանց բարկացնելու փորձերին:


Տոմսերի արժեքը՝ 1000-1500 դրամ:

***

Quest Tour-ը հերթական  ուշագրավ քվեսթն է կազմակերպում, այս անգամ՝ Ավանի VI դ. Կաթողիկոսանիստ եկեղեցու վերաբերյալ: Խաղի ընթացքում մասնակիցները՝ թիմերի բաժանված, կբացահայտեն բազմաթիվ պատմական փաստեր:


Սկիզբը՝ ժամը 16:30-ին:

Գրանցվել կարելի է այստեղ:

Մասնակցության արժեքը՝ 2500 դրամ:

Ընտանեկան թիմերի համար մասնակցության արժեքը կազմում է 5 000 դրամ:

***

Ժամը 19:30-ին The Beatles փաբում Սուրեն Շահվերդյանի «Ես կին եմ» ներկայացումն է ցուցադրվելու՝ հիմնված երեք հայ կանանց կյանքի իրական պատմության վրա:


Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ:

***

Թումանյան ԿՂԶԻ-ում (Թումանյան 28/20) նոյեմբերի առաջին կիրակի օրը հավաքվելու են անվերջ պարելու, պարային նոր տարրեր սովորելու, միմյանց ուսուցանելու համար: Մանրամասների համար զանգահարե՛ք 077 88 77 65 հեռախոսահամարով:


Սկիզբը՝ ժամը 19:00-ին:

***

Երեկոն կարելի է ավարտել Club 12-ում, որտեղ այդ օրը  ջազն է տիրելու՝ Vahagn Hayrapetyan Sextet-ի գլխավորությամբ:


Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին:

Աննա Բուբուշյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին