«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը», Գրքոտ գիշեր, The Dreamer - Mediamax.am

exclusive
1677 դիտում

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը», Գրքոտ գիշեր, The Dreamer


Լուսանկարը` Wendell

Դրվագ ներկայացումից
Դրվագ ներկայացումից

Մեդիամաքսը շարունակում է ներկայացնել շաբաթ եւ կիրակի օրերը հետաքրքիր անցկացնելու տարբերակները:

ՇԱԲԱԹ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10

Շաբաթ օրը Տիկնիկային թատրոնում երեխաներին զվարճացնելու է բարի, փափլիկ ու մեղրասեր «Վինի Փուհ արջուկը»: Ներկայացման սկիզբը՝ժամը 12:00-ին:


Տոմսերի արժեքը` 800-1400 դրամ:

***

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում պատանի հանդիսատեսին իր անհավանական պատմությունը կներկայացնի «Կարմիր գլխարկը»: Սկիզբը՝ շամը 13:00-ին:


Տոմսերի արժեքը՝ 800 դրամ:

***

Շաբաթ եւ կիրակի օրերին Հովհաննես Թումանյանի թանգարանում «Ճապոնիայի տիկնիկները» ցուցահանդեսը տեսնելու վերջին հնարավորությունն է:


Ցուցահանդեսում ներկայացված են Ճապոնիայից բերված մոտ 70 տիկնիկ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հիմնադրամին պատկանող մեկ տիկնիկ, ինչպես նաեւ՝ Թումանյանի ճապոնական հետաքրքրությունները:

***

Ժամը 18:00-ից կմեկնարկի «Բուկինիստ» գրախանութների ցանցի ավանդական Գրքոտ գիշերը, որի ընթացքում խանութի բոլոր մասնաճյուղերում ողջ տեսականու համար կգործի մինչու 30% զեղչ:


Կլինեն գրքափոխանակություններ այլ գրքասերների հետ, իսկ Մաշտոցի 20 հասցեում տեղի կունենա Բուկինիստ սրճարանի բացումը:

***

Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնում ժամը 19:00-ին կկայանա աշխարհում ամենասիրված օպերաներից մեկի՝ Ժորժ Բիզեի «Կարմեն»-ի պրեմիերան:

Առաջին անգամ մեր Ազգային ակադեմիական թատրոնում «Կարմենը» բեմադրվել է 1934 թվականին, ընդհանուր առմամբ ունեցել է 5 բեմադրություն:


Նոր բեմադրության ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է, իսկ Կարմենի դերում հանդես կգա գերմանաբնակ սոպրանո Կարինե Բաբաջանյանը:

***

Նույն  ժամին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Խաչատրյան նոն-ստոպ» համերգի ընթացքում Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի կոմպոզիտորի ամենահայտնի կինոերաժշտությունը:


Տոմսերի արժեքը՝ 2 000-7 000 դրամ:

***

Ժամը 21:00-ին Կամերային թատրոնում Սերգեյ Դանիելյանը կներկայանա «Սերյոժիկ» ինքնակենսագրական մոնո-ներկայացմամբ, որտեղ մեծամասամբ  հիշելու է երգիծական դրվագներ իր մանկությունից:

Տոմսերի արժեքը՝1 000-3 000 դրամ:

ԿԻՐԱԿԻ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11

Կիրակի օրը Ilik-ում չի լինի-կլինի՝ «Գնդլիկ  բոքոնիկը» կլինի: 3-ից 8 տարեկան երեխաների համար նախատեսված ներկայացման ընթացքում Գնդլիկ-բոքոնիկը փոքրիկների օգնությամբ փախչելու է նապաաստակից, գայլից եւ մնացած սոված հերոսներից:

Սկիզբը՝ ժամը 12:-00-ին:


Մասնակցության արժեքը՝ 1000 դրամ: Նախնական պարտադիր գրանցման զանգահարեք 098 54 69 66 հեռախոսահամարով:

***

In Art Studio-ում (Բաղրամյան 30) ժամը 12:00-ին մռայլ եղանակը «գունավորելու են» միանգամյա նկարչության դասընթացով: Նյութերը կտրամադրվեն ստուդիայի կողմից:


Մասնակցության արժեքը՝ 3 000 դրամ (մեծերը) եւ 2 000 դրամ (երեխաները):

Գրանցվելու համար զանգահարեք 091 16 69 96 հեռախոսահամարով:

***

ժամը 19:00-ին Փոքր թատրոնի բեմում «թռչելու է»  Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»:
Դրվագ ներկայացումից Դրվագ ներկայացումից


Ներկայացումը նախատեսված է 12+ անձանց համար:

***

Ժամը 20:00-ից սկսած Pahest33-ում բոլոր երազողներն են հավաքվելու՝ Հայկ Կարապետյանի եւ Միքայել Ոսկանյանի կատարումների ներքո էլ ավելի շատ երազելու մտադրությամբ: 


Միջոցառման մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք 044 99 99 59  հեռախոսահամարով:

***

Կիրակին կարելի է թեժ կերպով ավարտել Club 12-ում, որտեղ ժամը 21:30-ին հանդես կգան Իվետա Մուկուչյանը եւ DJ Serjo-ն:


Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 096 25 1212, 011 44 1212 հեռախոսահամարներով:

Աննա Բուբուշյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին