Yerevan Zoo, օղու թորում, «Մոնումենտալ երեւակայում» ու «Ռեւիզոր» - Mediamax.am

exclusive
2025 դիտում

Yerevan Zoo, օղու թորում, «Մոնումենտալ երեւակայում» ու «Ռեւիզոր»



Մեդիամաքսը պատմում է, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին:

 

ՇԱԲԱԹ, ՄԱՅԻՍԻ 26

 

ժամը 12:00-ին, բարեկարգման երկրորդ փուլից հետո, Երեւանի կենդանաբանական այգին կվերաբացվի այցելուների համար

 

Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ բնական ու արհեստական ժայռերով ու գետակներով ձեւավորված առյուծների ազատավանդակը 7500 քմ տարածք ունի: 

 

 

 

Գայլերի եւ արջերի նոր ազատավանդակը բաժանվել է երեք հիմնական գոտիների, որի վերին եւ ներքին հատվածներն իրար են կապում կենդանիների անցումները: 

 

***

 

Շաբաթ ցերեկը նուրբ ու գեղեցիկ կլինի Խամաճիկների թատրոնում, որտեղ ժամը 12:30-ին կսկսվի «Կարապի լիճը» ներկայացումը՝ Սամսոն Մովսեսյանի բեմադրությամբ:

 

 

 

***

 

In Art Studio-ն կրկին հրավիրում է կավագործության դասընթացի բրուտագործության անիվով: Կպատրաստվեն օգտագործման համար պիտանի  պարագաներ: Կազմակերպիչները նաեւ գայթակղում են տանը պատրաստված համեղ լիմոնադով:

 

 

 

Դասընթացը կկայանա նաեւ կիրակի օրը, մնում է միայն հարմար ժամ ընտրել եւ գրանցվել՝ զանգահարելով 091 16 69 96 հեռախոսահամարին: 

 

Մուտքը՝ 2000 դրամ մինչեւ 14 տարեկան անձանց համար եւ 3000 դրամ՝ 15+ տարիքի կավագործերի համար:

 

***

 

Ստեղծագործական ցերեկ ունենալուց հետո կարելի է վայելել ուրիշների ստեղծագործական երեկոն: Ժամը 19:00-ին The Beatles Pub-ում ներկայացվելու է «Բոբի Վաթսոն» աբսուրդ դրաման՝ մեկ գործողությամբ:

 

 

 

Տոմսի արժեքը՝ 2000 դրամ: 

 

***

 

ԴԱՍ-ում հավաքվելու են միայն սեւ հագած մարդիկ՝ անմոռաց պարելու եւ, միգուցե, սեւ գույնի երանգները քննարկելու համար: Կարող եք միանալ ժամը 21:00-ից սկսած:

 

 

 

***

 

Բյուրականում շաբաթ օրը Chir’s House Guest Center-ը լուրջ եւ  հետաքրքիր գործ է ձեռնարկելու. թորելու են մրգային օղի՝ բոլոր պատմողական եւ ցուցադրական մանրամասներով եւ դրան հաջորդող գիշերային զբոսանքով:

 

 

Սկիզբը՝ 16:00-ին: Մասնակցության արժեքը՝ 2500 դրամ: Գրանցվել կարելի է այս այս հղումով:

 

***

 

«Քաղաքից դուրս» ձեւաչափում կա նաեւ մթության մեջ թռչելու առաջարկ՝ Yell Exreme Park-ի կողմից:

 

 

 

Մասնակցության արժեքը 16 000 դրամ է, որը ներառում է երկկողմանի տեղափոխում, երեք ճոպաններով թռիչք եւ գինի:

 

ԿԻՐԱԿԻ, ՄԱՅԻՍԻ 27

 

Տիկնիկային թատրոնում կիրակի կեսօրին կհայտնվի «Ոսկե ձկնիկը» եւ կուրախացնի երեք տարեկանից բարձր երեխաներին: Տոմսերի արժեքը՝ 800-1400 դրամ:

 

 

 

***

 

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում շարունակվում է «Արա Հարությունյան. Մոնումենտալ երեւակայում» ցուցահանդեսը` նվիրված քանդակագործի 90-ամյակին:

 

 

 

Ներկայացված է շուրջ 60 աշխատանք: Ցուցահանդեսը կգործի մինչեւ հունիսի 10-ը: 

 

***

 

Ժամը 19:00-ին Էօնում փորձելու են ազատվել վատ սովորություններից, ինչպիսիք են, օրինակ՝ սոցկայքեր մտնելը, ծխելը, ուրիշներին մեղադրելը եւ այլն: 

 

 

 

Մասնակցության արժեքը՝ 2 000 դրամ:

 

Գրանցվել կարելի է այստեղ:

 

***

 

Դե, իսկ եթե ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, կարող եք գնալ օպերա: Ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ա. Տիգրանյանի «Անուշը»:

 

 

 

Տոմսերի արժեքը՝2 000-15 000 դրամ: 

 

***

 

Նույն ժամին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում «Ռեւիզոր»-ական երեկո է լինելու՝ըստ Ն. Գոգոլի:

 

 

 

Տոմսերի արժեքը՝1 000-3 000 դրամ: 

 

***

 

Կիրակի օրը կարող եք անցկացնել Արցախի ամենաբարձր լեռներից մեկի՝ Մեծ Քիրսի գագաթին: Ճանապարհին սպասվում է այցելություն Խնձորեսկ եւ ծանոթություն Ծիծեռնաքավանքի հետ:

 

 

 

Մանրամասներին շանոթանալու համար զանգահարեք 098 11 18 77

հեռախոսահամարով: 

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին