Մեդիամաքսը պատմում է, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին:
ՇԱԲԱԹ, ՄԱՐՏԻ 24
Ժամը 14:00-ին «Հայգիրք» գրախանութում (Իսահակյան 16ա) ժամանակակից պոեզիա է հնչելու. «Հյուլե» ակումբի նախաձեռնությամբ կկայանա հանդիպում երիտասարդ գրող/բանաստեղծ Արամ Թարվերդյանի (Նեմրութ) հետ:
Մասնակցության համար հարկավոր է գրել ակումբի էջին, իսկ Արամ Թարվերդյանի ստեղծագործություններին կարելի է ծանոթանալ այստեղ։
***
Հայաստանի Ազգային պատկերասրահում ժամը 14:00-ին կկայանա հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանին նվիրված դասախոսություն, որը կվարի արվեստաբան Անուշ Հակոբյանը:
Մուտքը՝ պատկերասրահի տոմսերով:
***
Տիկնիկների պատկերասրահում (Թումանյան 11) ներկայացված է դաշնակահար եւ մանկավարժ Յակով Զարգարյանի՝ նկարիչների կողմից նկարազարդված փայտե ձվերի հայտնի հավաքածուն։ Այս սկիզբ առել է 1963 թվականին, իսկ առաջին նկարազարդողը մեծ վարպետ Մարտիրոս Սարյանն էր:
Պատկերասրահն աշխատում է ամեն օր՝ ժամը 11:00-18:30-ը:
***
Կերպարվեստին վերաբերող եւս մեկ միջոցառում կկայանա ժամը 18:00-ին: Երեւանի ռուսական արվեստի թանգարանում «Գողացված Վռուբելի վերադարձը» ցուցահանդեսի շրջանակներում կայանալու է հատուկ դասախոսություն-էքսկուրսիա:
Մասնակցությունը՝ նախնական գրանցմամբ: Հեռախոս՝ 010 560 331:
Տոմսերը վաճառվում են տեղում, արժեքը՝ 2000 դրամ:
***
Իլիկում (Մաշտոցի 25) ժամը 18:00-ին ծանոթանալու են Ծաղկազարդի եւ Զատիկի արարողակարգերին՝ «Ոստան» ավանդական երգի-պարի խմբի մասնակցությամբ:
Կգործի նաեւ տոնական տոնավաճառ: Մուտքը՝ 1000 դրամ:
***
Ժամը 18:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայանալու է Հայաստանի եւ Էստոնիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը, որով մեկնարկ է տրվելու 2018 թվականի մրցաշրջանին: Հավաքականի տղաները խաղին մոտեցել են լավ տրամադրությամբ:
Տոմսերը վաճառվում են Հանրապետական մարզադաշտի դրամարկղում:
***
Օպերայի եւ բալետի Ազգային ակադեմիական թատրոնի բեմում ժամը 19:00-ին կցուցադրվի Սերվանտեսի վեպի եւ Լ.Մինկուսի երաժշտության հիման վրա ստեղծված «Դոն Կիխոտ» բալետը՝ 3 գործողությամբ:
Բեմադրիչ-բալետմեյստեր՝Վիլեն Գալստյան։
Տոմսերի արժեքը՝ 2 000-10 000 դրամ:
***
Mi morena-ում (Տերյան 105/1) ժամը 20:00-ից ձեզ սպասելու են անսահմանափակ քանակությամբ խեցգետինները, կուբացի Dj-ը եւ թեժ պարուսուցումը:
Մուտքն անվճար է:
***
Ժամը 20:30-ին Էօնում միանալու են Երկիր մոլորակի ժամին եւ անջատելու են բոլոր լույսերը: Այդ ընթացքում մոմերի լույսի ներքո կիթառ կհնչի եւ կմատուցվի քաղցրավենիքներով թեյ:
Մասնակցության արժեքը՝ 1000 դրամ:
***
Stop ակումբում 21:00-ին կնվագի Vordan Karmir խումբը: Խումբը ստեղծվել է 2005 թվականին Վանաձորում եւ նվագում է հարդ-ռոք` հայկական ֆոլկլորի եւ օրհներգերի տարրերով:
Մուտքի արժեքը` 2 000 դրամ:
ԿԻՐԱԿԻ, ՄԱՐՏԻ 25
Ժամը 12:00-ին Տիկնիկային թատրոնում երեխաներին կսպասի Շառլ Պերոյի հնարամիտ «Կոշկավոր Կատուն»:
Տոմսերի արժեքը՝ 800 դրամ:
***
«Այրուձի» մանկական ակումբում ժամը 13:00-ից 17:00-ը հետաքրքիր նախատոնական ծրագիր է նախատեսվում. Արսեն Նավասարդիի հետ երեխաները կպատրաստեն Զատիկի թեմայով դեկորներ, իսկ հետո տեղի կունենա հեծյալ զբոսանք եւ թեյախմություն խարույկի շուրջ:
Նախնական գրանցման համար հարկավոր է զանգահարել 093 42 45 70 հեռախոսահամարով:
Մասնակցության արժեքը՝ 10 000 դրամ:
Հասցե՝ ք. Աշտարակ, Մուշեղ Բագրատունի 3։
***
ՏաՏա զարգացման կենտրոնում Ծաղկազարդին նվիրված միջոցառմանը երեխաները կպատրաստեն Նուրի տիկնիկին եւ ծաղկե գլխազարդեր: Աշխատանքն ավարտելուց հետո Նուրիին կտանեն այգի՝ իր խորհուրդն ու օրհնությունը սփռելու նպատակով:
Մասնակցության արժեքը՝ 3 000 դրամ, ծնողի հետ մասնակցելու դեպքում ավելանում է եւս 1 000 դրամ։ ՏաՏայի մշտական այցելուների համար մասնակցությունը կարժենա 2 000 դրամ:
Սկիզբը՝ 13:00-ին: Նախապես գրանցվել կարելի է 096 86 82 82 հեռախոսահամարով:
***
«Բաց արվեստանոցում» կրկին գեղանկարչական անցուդարձ է սպասվում՝յոգայի մարզիչ Լենա Դավթյանի մասնակցությամբ։ Նա յուրաքանչյուր 5 րոպեն փոխելու է շարժումները, իսկ մասնակիցները ճեպանկարային սկզբունքով կփորձեն պատկերել բնորդուհուն: Աշխատարանին հարկավոր է գալ սեփական նյութերով:
Սկիզբը՝ժամը 14:00-ին:
Մասնակցության արժեքը՝ 1500 դրամ: Գրանցվելու համար զանգահարել 091 255-402, 096 228-817 հեռախոսահամարներով:
***
Թոլքինի ընթերցանության միջազգային օրվա կապակցությամբ հայ թոլքինամոլ հասարակությունը ժամը 18:00-ին հավաքվելու է Green Dragon թորանոցում։ Կարդալու-քննարկելու են սիրելի գրքերից ամենասիրելի հատվածները, մասնավորապես՝ հոբիթներին նվիրված:
Երեկոյի մանրամասներին եւ ընթացիկ տարվա թոլքինային ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ։
***
Օպերայի եւ բալետի թատրոնի լույսերը ժամը 19:00-ին վառվելու են «Անուշ» օպերայի առթիվ: Արմեն Տիգրանյանի երեք գործողությունից բաղկացած օպերայի բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանն է, իսկ պարերի բեմադրողը ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը:
Տոմսերի արժեքը՝ 2 000-8 000 դրամ:
***
«Էլ ինչ Ծաղկազարդ առանց ծանր երաժշտության», - մտածեցին Stop ակումբում եւ Zhesht events-ի հետ համատեղ որոշեցին Էքստրիմ Մետալ Շոու անցկացնել՝ հայկական եւ վրացական խմբերի մասնակցությամբ:
Սկիզբը՝ ժամը 20:00-ին:
Տոմսերի արժեքը՝ 1 000 դրամ:
***
Այս անգամ քաղաքից դուրս գնալու տարբերակը առանձնանում է գարնանային շնչով: Կիրակի առավոտյան բնության գրկում հայտնվել ցանկացողները կմեկնեն Ձնծաղիկ տուրի, որի ընթացքում այցելությունը Արենու, Նորավանք ու Խոր Վիրապ կհամադրեն ձնծաղիկի դաշտերով շրջելու հետ:
Մասնակցության արժեքը՝ 5000 դրամ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Աննա Բուբուշյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: