Գերհզոր համակարգիչներով Data Science լաբ՝ ԵՊՀ-ում - Mediamax.am

exclusive
5560 դիտում

Գերհզոր համակարգիչներով Data Science լաբ՝ ԵՊՀ-ում


Սոսի Քիլեճյանը
Սոսի Քիլեճյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Քեռյանը
Կարեն Քեռյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Քեռյանն ու Միքայել Պողոսյանը
Կարեն Քեռյանն ու Միքայել Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


ԵՊՀ Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի 203 լսարանում օրվա երկրորդ կեսին հաճախ կարելի է հանդիպել երիտասարդների, որոնք խորասուզված են համակարգիչների մեջ։ Նրանցից մեկն էլ Սոսին է, ով բոլորովին վերջերս սեփական «նոթբուքն» էր իր հետ բերում համալսարան, բայց հիմա արդեն լսարանում 12 գերհզոր համակարգիչներ կան։

 

Սոսին «Կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողներից է, իսկ 203 լսարանը՝ ուսանողների համար նոր բացված լաբորատորիան, որը 2Hz եւ Webb Fontaine ընկերությունների աջակցությամբ զինվել է ժամանակակից համակարգիչներով։ Լաբորատորիայի բացումը կայացել է ապրիլի 3-ին։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Ամերիկյան համալսարանում Համակարգչային գիտություններ եմ սովորել։ Շատ էի սիրում մաթեմատիկան եւ տվյալագիտությունը։ Իմ դասախոսները՝ Կարեն Քեռյանն ու Միքայել Պողոսյանը (ԵՊՀ դասախոսներ, ում ջանքերով բացվել է մագիստրոսական ծրագիրը,-Մեդիամաքս) ասացին, որ կարող եմ դիմել ԵՊՀ-ում նոր բացված մագիստրոսական ծրագրին։ 

 

Կարեն Քեռյանն ու Միքայել Պողոսյանը Կարեն Քեռյանն ու Միքայել Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Դիմեցի, ընդունվեցի եւ շատ գոհ եմ։ Զգում եմ, որ շատ առաջ եմ գնացել այս ոլորտում։ Արդեն աշխատանքի եմ ընդունվել PicsArt-ում, data science եմ անում»,- ասում է Սոսին՝ հավելելով, որ հիմա արդեն գործնական դասեր ավելի շատ են անցնում, եւ նորաբաց լաբորատորիայում՝ հզոր համակարգիչներով, կկարողանան լիարժեք կատարել հանձնարարությունները։ 

 

Սոսի Քիլեճյանը Սոսի Քիլեճյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Սոսի Քիլեճյանը 2012 թվականին է Սիրիայից Հայաստան տեղափոխվել, ասում է, որ այստեղ իր սիրելի գիտությունը շատ լավ ապագա ունի, քանի որ նոր սերունդը ջանք չի խնայում այն զարգացնելու համար։ 

 

 

Այն, որ մագիստրոսական ծրագրում լավ ուսանողներ են հավաքվել եւ նրանք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագա «սերուցքն» են, ասում է ծրագրի ղեկավար Կարեն Քեռյանը, ով ուրախ է, որ իր ուսանողները գործնական աշխատանքները կկատարեն ժամանակակից լաբորատորիայում։

 

Կարեն Քեռյանը Կարեն Քեռյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Լաբորատորիան բացվել է մասնավոր հատվածի աջակցությամբ, եւ սա կրթություն-բիզնես համագործակցության լավ օրինակ է։ Հայաստանում, ցավոք, կրթությունը շատ կտրված է ինդուստրիայից, այս ծրագրում մենք փորձում ենք հնարավորինս մոբիլիզացնել եւ համագործակցության դաշտ բերել այդ երկու ոլորտները։ Մեր 7 մասնագիտական դասախոսություններից 5-ը դասավանդում են գործող մասնագետներ։ Իսկ լաբորատորիան թույլ կտա ուսանողներին աշխատել մեծ տվյալների հետ»,- ասում է Կարեն Քեռյանը։ 

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին