Ճամփորդական դրամաշնորհներ FAST-ից՝ «առանց ծանոթ-բարեկամի» - Mediamax.am

exclusive
6953 դիտում

Ճամփորդական դրամաշնորհներ FAST-ից՝ «առանց ծանոթ-բարեկամի»


Վերոնիկա Աղաջանյանը
Վերոնիկա Աղաջանյանը

Լուսանկարը` FAST

Լուսանկարը` FAST

Լուսանկարը` FAST

Յուրի Ավետիսյանը (մեջտեղում)
Յուրի Ավետիսյանը (մեջտեղում)

Լուսանկարը` FAST

Արմեն Օրուջյանը
Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` FAST

Արթուր Ալավերդյանը
Արթուր Ալավերդյանը

Լուսանկարը` FAST

Կարապետ Անդրանիկյանը
Կարապետ Անդրանիկյանը

Լուսանկարը` FAST


69-ամյա Յուրի Ավետիսյանը` ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորը, բջջային վեցերորդ սերնդի (6G) ցանցը ստեղծելու կես ճանապարհին է։ Ապրիլի 1-ին մեկնելու է Ճապոնիա, Օսակայի համալսարան ու այստեղ ճապոնացի գիտնականների հետ, 21 օր շարունակ մշակելու է 6-րդ սերնդի ցանցի բաղադրիչները։ Այս ամենը պրոֆեսորը չէր պլանավորի, եթե մի օր համալսարանի պատին չտեսներ նոր հայտարարությունը։

 

-Գրված էր, որ գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարում է «Ճամփորդական դրամաշնորհ գործընկերային հետազոտությունների համար» 2018-2019թթ. ծրագրի դիմում հայտերի ընդունման մեկնարկը: Բարեբախտաբար տեսա այս հայտարարությունը, որովհետեւ սովորաբար անտարբեր եմ անցնում: 

 

- Եվ միանգամից սկսեցիք լրացնե՞լ հայտադիմումը։

 

Յուրի Ավետիսյանը (մեջտեղում) Յուրի Ավետիսյանը (մեջտեղում)

Լուսանկարը` FAST

 

- Նույն օրը։ Բոլոր դատարկ վանդակներն առցանց հայտադիմումում լրացրեցի ու կանգնեցի փաստի առաջ՝ պարզվեց ծրագիրը «սեյվ» չի անում, որովհետեւ մի բան սխալ եմ արել։ Դիմեցի Վերոնիկային (Խմբ-Վերոնիկա Աղաջանյանը FAST-ի «Ճամփորդական դրամաշնորհ գործընկերային հետազոտությունների համար» ծրագրի ղեկավարն է)։ Նրա հետ «վորդով» ամբողջը հավաքեցինք եւ մեկ ժամում գործը գլուխ բերեցինք։

 

-FAST-ի մասին, վստահ եմ, գիտեիք, իսկ ինչպե՞ս եք կառույցին վերաբերվում։

 

-Դե եթե չհաղթեի, գուցե Ձեր հարցին ուրիշ կերպ պատասխանեի, բայց հիմա կարող եմ ասել՝ շատ լավ է, արդար է (ծիծաղում է-խմբ.)։ 

 

Պրոֆեսոր Ավետիսյանը վերջին մեկ տարում զբաղված է գերարագ տրանզիստորների հետազոտմամբ։ Նրա հաղթած դրամաշնորհի չափը 3 600 դոլար է։ Այդ գումարը ներառելու է ճանապարհածախսն ու կացարանի ծախսերը։ Սա լինելու է Ավետիսյանի երրորդ այցը ճապոնիա՝ նախորդները 2001 եւ 2011 թվականներին էր։ 

 

FAST-ի «Ճամփորդական դրամաշնորհ գործընկերային հետազոտությունների համար» ծրագրի նպատակն է՝ այնպիսի մի  էկոհամակարգի ստեղծումը, որ Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական աշխարհը զարգանա։

 

Դրամաշնորհը հնարավորություն է հայ գիտնականների համար, որ միջազգային հետազոտողների հետ՝ STEM ոլորտներում աշխատելու հնարավորություն ունենան։

 

Արթուր Ալավերդյանը Արթուր Ալավերդյանը

Լուսանկարը` FAST

 

FAST-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանն ասում է, որ գիտական համագործակցությունը միակ տարբերակն է, որ նոր գյուտեր ստեղծվեն։ Այս միտքը բոլոր գիտնականների գլխում է կարծրացած եւ հենց այդ պատճառով է, որ փորձում են ամեն ինչ անել, որ այստեղ եւ դրսում կայանա գիտական գործակցությունը։

 

-Որովհետեւ վստահ եք, որ գիտությունը երբեք միայնակ չի՞ զարգանում։

 

- Երբեք։ Հայ գիտնականների համար հատկապես միջազգային շփումներն ու համատեղ աշխատանքը շատ կարեւոր է։ Մենք պետք է ապահովենք այնպիսի միջավայր, որ Հայաստանում լուծվեն համաշխարհային խնդիրներ: 

 

- Դրան ուղղված ծրագրեր կա՞ն հաղթողների շարքում։ Ձեզ համար առանձնացրե՞լ եք որեւէ ծրագիր։

 

- Կան։ Բայց ես չեմ առանձնացրել եւ ոչ մի ծրագիր։ Այդ ամենով զբաղվելու փոխարեն ես եկել եմ այն եզրահանգմանը, որ պետք է ընդլայնենք դրամաշնորհների տեսակը, գործակցությունը։

 

21 գիտնական  է շահել դրամաշնորհ, որոնք երեք տեսակ էին։

 

Առաջինի նպատակը հայ ու միջազգային հետազոտողների համատեղ գիտական գործունեությունն էր, որը ֆինանսավորվելու է իրենց երկրներում գործող գիտական կազմակերպությունների կողմից։

 

Երկրորդի նպատակը համատեղ գիտական գործունեությունն էր FAST-ի կողմից առաջնահերթ հայտարարված ոլորտներում՝ բիոտեխնոլոգիաներ, համակարգչային եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ, արդիական նյութեր, միկրոէլեկտրոնիկա։

 

Իսկ երրորդ տեսակը նախատեսված էր արտասահմանյան հետազոտողների համար, որոնք գալիս են Հայաստան՝ հայ գործընկերների հետ համատեղ գիտական գործունեություն ծավալելու: 

 

Յուրաքանչյուր դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցեր 7500 ԱՄՆ դոլար:

 

Արմեն Օրուջյանը Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` FAST

 

Թե ովքեր ընթացքում դիմեցին, բայց չհաղթեցին FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանն այդպես էլ չի իմանա։ Պատճառը պարզ է՝ մինչեւ նախավերջին, որոշ դեպքերում մինչեւ վերջին փուլն անգամ չի էլ իմացել հայտատուների անուն-ազգանունները։

 

-Մեզ համար կարեւոր է այն կապը, որ ստեղծելու է այս դրամաշնորհը, մեզ համար կարեւոր է, որ հայ գիտնականը գիտական հոդված է հրապարակելու հեղինակավոր գիտական ամսագրում, որ հայ երիտասարդը միջազգային դաշտ է դուրս գալու,-ասում է Օրուջյանը։

 

- Հաղթած մասնակիցներից մեկը, օրինակ, ասաց, որ զարմացած է, որ առանց ծանոթի նման դրամաշնորհ է շահել Հայաստանում։

 

 

 

-Տեսեք, դուք գիտե՞ք չէ FAST-ում ինչպես են ընդունվում աշխատանքի։ Գիտելիքներով, ճիշտ է: Չկան բարեկամներ, որոնք աշխատում են միմյանց հետ, կամ մեկը մյուսի ծանոթն է դրա համար է աշխատում մեզ մոտ կամ մեզ հետ: Նույնն այս դրամաշնորհի ծրագիրն է: Մեզ համար նախ անակնկալ էր, թե ինչքան գիտնական ունենք Հայաստանում, որոնք արդեն իսկ արտերկրի հետ համագործակցում են եւ ունեն հստակ ծրագրեր:

Նրանց հայտերը զտելիս մեզ համար կարեւոր էր բուն ծրագիրն ու դրա հեռանկարը։ Հենց այդ պատճառով էլ մինչեւ վերջին փուլը մենք անգամ չենք հետաքրքրվել, թե ով է ծրագրի հեղինակը, կին է, թե տղամարդ, քանի տարեկան է, ինչ է անունը: 

 

Դրամաշնորհի նպատակների մասին նաեւ Կարապետ Անդրանիկյանն է խոսում։ 

 

 

Աշխարհահռչակ միկրոկենսաբանը, որը Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի նախագահն է, դրամաշնորհների հանձնման այս միջոցառմանը եկել է օդանավակայանից։ 

 

-Աշխարհն այսօր չափազանց մեծ խնդիրների առջեւ է կանգնած, սպառվում են բնական պաշարները, գլոբալ տաքացում է, եւ այս խնդիրները լուծելու ու կանոնակարգելու համար մեզ պետք են ոչ միայն գիտնականներ, այլ հայ գիտնականներ եւ հենց Հայաստանում:

 

Կարապետ Անդրանիկյանը Կարապետ Անդրանիկյանը

Լուսանկարը` FAST

 

Եվ այս նախագծին դիմելուց կարեւոր էր հենց դա` պետք էր ինքդ քեզ հարց տալ, թե ինչու ես ուզում իրականացնել այդ նախագիծը, ինչ անձնական եւ գլոբալ նպատակ ունես, եւ ինչ կարող ես փոխել հասարակության կյանքում,-ասում է պրոֆեսոր Անդրանիկյանը։

 

Ծրագրի ավարտին, Հայաստան վերադառնալուց կամ Հայաստանը լքելուց հետո, 21 մասնակիցները ամենայն մանրամասնությամբ ոչ միայն ֆինանսական հաշվետվություն են ներկայացնելու, այլեւ գրավոր հաշվետվություն այն մասին, թե ինչ արդյունք են գրանցել։

 

Լուսին Մկրտչյան 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին