8801 դիտում

Կարմիր թզուկ աստղերի շուրջ պտտվող 15 մոլորակ է գտնվել


Լուսանկարը` NASA


Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները կարմիր թզուկ համակարգերի շուրջ պտտվող 15 էկզոմոլորակ են հայտնաբերել:

Ամենապայծառ կարմիր թզուկներից մեկը, որը Երկրից 200 լուսատարի հեռավորության վրա է գտնվում, ունի երեք տարանցիկ սուպեր-Երկիր: Դրանցից ամենահեռավոր մոլորակը՝ K2-155d-ն, որը Երկրից 1.6 անգամ մեծ շառավիղ ունի, հնարավոր է՝ գտնվում է իր աստղի բնակելի գոտում:

The Astronomical Journal-ում հրապարակված հոդվածը հիմնված է NASA-ի Կեպլեր տիեզերանավի երկրորդ առաքելության, ինչպես նաեւ իսպանական աստղադիտարանների տվյալների վրա:


Գիտնականները պարզել են, որ K2-155d-ը պոտենցիալ կարող է հեղուկ ջուր ունենալ իր մակերեւույթին: Թիմի ղեկավար Տերույուկի Հիրանոն ասել է, որ ըստ իրենց չափումների, այդ մոլորակի մթնոլորտն ու կառուցվածքը կարող են նման լինել Երկիր մոլորակին, սակայն որեւէ հստակ ապացույց առայժմ չկա:

K2-155-ի հնարավոր բնակելի լինելու մասին եզրակացություն անելու համար անհրաժեշտ են աստղի շառավիղի եւ ջերմաստիճանի առավել ճշգրիտ գնահատականներ, որոնք լրացուցիչ հետազոտություններ են պահանջում: Այս պահին հետազոտության կարեւոր արդյունքն այն է, որ կարմիր թզուկների շուրջ պտտվող այդ մոլորակները կարող են զգալի նմանություններ ունենալ Արեգակի նման աստղի շուրջ պտտվող մոլորակների հետ:

«Կարմիր թզուկ համակարգերը, հատկապես՝ ամենասառը, դեռ նոր են սկսել ուսումնասիրվել եւ շատ հետաքրքիր օբյեկտներ են էկզոմոլորակների ապագա հետազոտությունների համար»,- ասել է Տերույուկի Հիրանոն:

Նա ասել է, որ մեծ մոլորակները հայտնաբերվում են միայն մետաղականությամբ հարուստ աստղերի շուրջ, եւ իրենք նաեւ ուսումնասիրում են մոլորակի շառավիղի եւ աստղի մետաղականության միջեւ կապերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am