Երիտասարդները, կլիման եւ խնդիրների մասին հստակ խոսելու կարեւորությունը - Mediamax.am

1501 դիտում

Երիտասարդները, կլիման եւ խնդիրների մասին հստակ խոսելու կարեւորությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեն Ամիրխանյանը
Ալեն Ամիրխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Փալթաջյանը
Անի Փալթաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Մեյմարյանը
Արամ Մեյմարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռեմ Դարբինյանը
Ռեմ Դարբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երիտասարդները կարող են դառնալ կլիմայական փոփոխությունների հետ կապված գործողությունների շարժիչ ուժը՝ ազդելով ոչ միայն ներկա, այլեւ գալիք սերունդների վրա: Դրա համար նրանց անհրաժեշտ է տալ անհրաժեշտ գիտելիքներ եւ ռեսուրսներ: Այսպիսի ուղերձով էլ հոկտեմբերի 30-ին Երեւանի պետական համալսարանում ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ անցկացվեց «Երիտասարդությունը եւ կլիմայի փոփոխությունը» թեմայով քննարկում:

 

Ներկայացնում ենք հատվածներ քննարկումից, որը կազմակերպվել էր Երեւանի պետական համալսարանի եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակում:

 

«Կլիմայական փոփոխության մասին խոսելիս պետք է լինել հստակ»

 

Արամ Մեյմարյան, ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար

 

Կլիմիայի փոփոխությունը վերացական երեւույթ չէ, այն հստակ եւ ուղիղ առնչություն ունի մեզ հետ ամեն օր: Վերջին 30 տարվա ընթացքում համաշխարհային միջին ջերմաստիճանի բարձրացումը եղել է 1,1 աստիճան, Հայաստանի դեպքում, 2020 թվականի տվյալներով՝ 1,34 աստիճան, իսկ արդեն 2023 թվականի մեր տվյալներով՝ 1,6 աստիճան:

 

Այսինքն՝ Հայաստանն այստեղ էլ առաջանցիկ տեմպերով է այդ փոփոխություններին ենթարկվում: Դա կապված է մեր բնակլիմայական պայմանների եւ շատ այլ գործոնների հետ: Ուստի՝ ուզում եմ կլիմայական փոփոխությունների մասին խոսելիս լինենք շատ հստակ, ներկայացնենք մեր աչքի առջեւ տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ ինքներս էլ զգում ենք, թե այդ փոփոխությունները ինչպես են ազդում մեզ վրա, թե որքանով են ինտենսիվացել բնական աղետները:

Արամ Մեյմարյանը Արամ Մեյմարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ողջ օրակարգով Շրջակա միջավայրի նախարարությունը քաղաքականություն է մշակում: Կլիմայական փոփոխության երկու ուղղություններով՝ հարմարվողականություն եւ մեղմում, մշակում ենք քաղաքականություն, գործողությունների ծրագիր, որոնք պետք է ինտեգրվեն եւ ներդրվեն մեր գործընկեր բոլոր ոլորտային նախարարությունների ծրագրերում: Մեղմման մասով ցանկանում եմ ընդգծել անտառային ոլորտը: Անտառտնկման ուղղությամբ այս տարի բավականին մեծ ֆինանսավորում ունենք:

 

Մյուսը կարեւոր ոլորտը էներգետիկան է: Այստեղ մեր խնդիրն է զարգացնել վերականգնվող էներգետիկան եւ նվազեցնել կախվածությունը հանածո վառելիքի վրա հիմնված էներգիայից:

 

«Կլիմայի փոփոխությունը այնքան էլ հասկանալի, որքան այլ մարտահրավերներ»

 

Ալեն Ամիրխանյան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոն» տնօրեն

 

Առաջին մի քանի տարիներին բազմաթիվ երիտասարդների հետ աշխատելու իմ փորձը ցույց էր տալիս, որ կլիմայի փոփոխությունների մասին խոսելիս, կարծես իրենց հետ չկապ չունեցող, այլմոլորակային ինչ-որ բանի մասին խոսեի: Կլիմայի փոփոխությունը այնքան էլ հասկանալի չէր երիտասարդներին, որքան այլ մարտահրավերներ: Ուսանողներին ժամանակ էր պետք հասկանալու, թե դա ինչ է նշանակում, որոնք են դրա հետևանքները եւ ինչ է պետք անել: Համալսարանների, ակադեմիական հաստատությունների եւ հետազոտողների պարտականությունն է այս հարցերի նշանակությունն ընդգծել ոչ միայն երիտասարդների, այլ ողջ հասարակության շրջանում:Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է գիտելիք, դիվանագիտություն, սոցիալական արժեքներ, որոնք թույլ են կտան այդ խնդիրները հասանելի դարձնել, իսկ համալսարանները, կարծում եմ, դրա հիմքում են:

Ալեն Ամիրխանյանը Ալեն Ամիրխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծում եմ, որ համալսարանները պետք է սերմանեն նաեւ գլոբալ քաղաքացի լինելու կարեւորության զգացումը: Այն կխթանի, որ երիտասարդները ցանկանան մասնակցել գլոբալ խնդիրների լուծմանը, տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը, ինչն էլ կարող է նաեւ տնտեսապես շահութաբեր լինել իրենց համար:

Լուսանկարը` Մեդիամաքս

Համալսարանները պետք է նաեւ աջակցեն այս հարցերով հետաքրքրվող եւ ակտիվ երիտասարդներին, որոնք հասկանում են այս խնդիրների նշանակությունը եւ սեփական նախաձեռնություններով են ներկայանում իրենց համայնքներում:

 

«Խնդիրներին մոտեցման ձեւը պետք է փոխել»

 

Ռեմ Դարբինյան, SmartClick-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր

 

Հայաստանում երիտասարդները հետաքրքրված չեն նորարար տեխնոլոգիաներ ստեղծելով, որոնք կպայքարեն կլիմայական փոփոխությունների դեմ: Կլիմայական փոփոխությունները նրանց անգամ թոփ-50 խնդիրների մեջ չէ: Լինելով փոքր պետություն՝ ստացվելու է, որ մենք կախվածություն ենք ունենալու ուրիշների ստեղծած տեխնոլոգիաներից: Մենք պետք է ներմուծենք այդ տեխնոլոգիաները, որոնք զարգանալով դրսում ունենալու են պատենդ եւ մենք, ցավոք, պետք է վճարենք դրանց համար: Այստեղ կարող է այլ խնդիր էլ առաջանալ: Մենք մեր առանձնահատկությունն ու լոկալ խնդիրներն ունենք եւ դրսում սարքված տեխնոլոգիաները հնարավոր է չկարողանանք օգտագործել Հայաստանում՝ դրանք լուծելու համար:

Ռեմ Դարբինյանը Ռեմ Դարբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք խնդիր ունենք երիտասարդներին բերել դեպի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ուղղություն, քանի որ, այսպես ասած, շատերը մտածում են, որ այստեղ փող չկա այստեղ եւ չի հետաքրքրում այս ուղղությամբ ստարտափներ ստեղծել: Սրա մասին շատ չի խոսվում, այս ուղղությամբ ներդրումներ չկան, այն արհեստական բանականության մասին չէ, որ բոլորը ցանկանան գնալ այս ուղղությամբ: Նույնիսկ, եթե կան այնպիսի երիտասարդներ, որոնք ցանկություն ունեն լուծելու այս խնդիրները, իրենք չգիտեն ինչից սկսել, հասանելիություն չունեն այդ խնդիրներն առաջ բերելու եւ լուծելու:   

Լուսանկարը` Մեդիամաքս

Թե ինչպես էին կլիմայական խնդիրները լուծում 10-20 տարի առաջ, չի կարելի կիրառել հիմա, քանի որ նոր Z սերնդի տեսլականն ուրիշ է: Նրանց պետք է ավելի հետաքրքրել, փորձել արհեստական բանականությունը միացնել այս ամենին: Եթե չփոխենք մոտեցման ձեւը, ավելի մեծ խնդրի առաջ ենք կանգնելու հետագայում:

 

«Երիտասարդների ձայն շատ ժամանակ լսելի չէ»

 

Անի Փալթաջյան, COP28-ի Ազգային պատվիրակ

 

Կլիմայական փոփոխությունների հարցում բոլորս ենք խոցելի: Եթե այս հարցը կոնկրետացնեմ երիտասարդների վրա, ապա չկա մի այնպիսի երկիր, որտեղ երիտասարդները չբախվեն այս խնդրին: Ցավոք, երիտասարդների ձայն շատ ժամանակ լսելի չէ, եւ որքան էլ որ ասվի, թե երիտասարդները հետաքրքրված չեն կլիմայական փոփոխություններով, եթե COP28-ի շրջանակով նայենք երիտասարդների ակտիվությանը, նրանց քննարկած թեմաներին, մոտեցումներին, որոշումներին, կհասկանանք, որ այդքան էլ այդպես չէ:

Անի Փալթաջյանը Անի Փալթաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայ երիտասարդները սովորաբար կլիմայի խնդիրների մասին միջազգային հարթակներում քիչ են խոսում: Նույնիսկ Հայաստանում բավարար չենք խոսում դրա մասին: Կրթական հաստատություններից սկսած՝ մինչեւ հասարակական կազմակերպություններ, ամեն տեղ կլիմայի մասին շատ գլոբալ է խոսվում՝ ընդամենը աշխարհագրական տերմիններով, որպես կրթական ծրագրի ինչ-որ մաս, բայց չի խոսում մեր կյանքում դրա ազդեցությունից: Նաեւ չի խոսվում այն տեխնոլոգիական լուծումներից, որոնք կարելի է տալ՝ խնդիրներն ավելի մեղմացնելու համար:

 

Կարծում եմ՝ երիտասարդներին պետք է համոզել հակառակը, որ իրենք միջոցներ ունեն ազդելու այս խնդիրների վրա: Պետք է սկսել դպրոցից՝ ստարտափների միջոցով, ինչպիսին մերն է: Մենք ստեղծել ենք սեղանի խաղ, որի միջոցով 12 տարեկանից սկսած բոլորը կարող են շատ մանրամասն գիտելիք ստանալ կլիմայի մասին եւ հասկանալ դրա փոփոխությունների ազդեցությունն ինչպիսի կարող է լինել:

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին