Մոսկվայում քննարկել են «ռուսական շահերի առաջմղումը» Հարավային Կովկասում - Mediamax.am

3288 դիտում

Մոսկվայում քննարկել են «ռուսական շահերի առաջմղումը» Հարավային Կովկասում


Լուսանկարը` https://embassylife.ru/


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ կոլեգիայի նիստ՝ «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջմղման մասին» թեմայով։

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասված է.

 

«Ընդգծվել է, որ Ռուսաստանին «ռազմավարական պարտություն պատճառելու» համար «հավաքական Արեւմուտքը»՝ Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլել տարածաշրջանի երկրների հետ Ռուսաստանին կապող դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները, ավերել հավաքական անվտանգության եւ տնտեսական գործընկերության գործող մեխանիզմները։

 

Նշվել է, որ, ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանի համար առաջնահերթությունը միշտ եղել եւ մնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության եւ բարգավաճման ապահովումը։ Ռուսաստանը զարգացնելու է փոխադարձ հարգալից եւ փոխշահավետ համագործակցությունը տարածաշրջանի բոլոր պետությունների հետ, որոնց հետ մեզ միավորում է ընդհանուր դարավոր պատմությունը, աշխարհագրական մերձությունը եւ սերտ մարդկային շփումները։

 

Անհրաժեշտ է ճանաչվել շարունակել ձգտել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացմանը, ներառյալ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի հաստատումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ հայ-ադրբեջանական սահմանիսահմանազատումը։

 

Դիտարկվել են տարածաշրջանի փոխկապվածության եւ ինքնաբավության ամրապնդման խնդիրները՝ առաջին հերթին հենց տարածաշրջանի երկրների ուժերով՝ առանց արտաքին միջամտության։ Այս համատեքստում ընդգծվել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ներուժի օգտագործման առանձնահատուկ նշանակությունը։ Այս ուղղությամբ գործնական քայլեր են նախանշվել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին