Փաշինյան. ՌԴ առաջինն է սկսել իր հարաբերությունների դիվերսիֆիկացումը Կովկասում - Mediamax.am

1094 դիտում

Փաշինյան. ՌԴ առաջինն է սկսել իր հարաբերությունների դիվերսիֆիկացումը Կովկասում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Ռուսաստանը նույնպես Հարավային Կովկասում իր հարաբերությունները դիվերսիֆիկացնում է եւ դա սկսել է մեզնից առաջ»:

«Իրականում մեր տարածաշրջանում հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության կողմից: Մինչեւ 2012-2013 թվականները Ռուսաստանի քաղաքականությունն այն էր, որ Հարավային Կովկասում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, Ադրբեջանը` գործընկերը:

 

Բայց 2013 թվականին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի քանի միլիարդ դոլարի զենքի ձեռքբերման պայմանագիր ստորագրվեց, եւ սա այն կետն է, երբ Ռուսաստանի Դաշնությունը սկսեց դիվերսիֆիկացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ:

 

2022 թվականի փետրվարի 21-ին կամ 22-ին Ռուսաստանը եւ Ադրբեջանն իրար հետ ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեցին: Այդ հռչակագրի մեջ նաեւ արձանագրվում է քաղաքականությունների համաձայնեցման անհրաժեշտությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը բրիտանացի լրագրողներին տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը հրապարակվել է վարչապետի կայքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին