2023 թվականին Ադրբեջանը ռազմական ծախսերն ավելացրել է գրեթե 20%-ով - Mediamax.am

3174 դիտում

2023 թվականին Ադրբեջանը ռազմական ծախսերն ավելացրել է գրեթե 20%-ով


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: 2023 թվականին Ադրբեջանը պաշտպանության եւ անվտանգության ծախսերը ավելացրել է 19,6%-ով, այսօր ասել է վարչապետ Ալի Ասադովը։

2023 թվականին այդ նպատակների համար հատկացվել է մոտ 5,9 մլրդ մանաթ (մոտ 3,5 մլրդ դոլար)։

 

Խորհրդարանում ներկայացնելով 2023 թվականին կառավարության գործունեության հաշվետվությունը՝ Ալի Ասադովն ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում երկրի պաշտպանունակության եւ ազգային անվտանգության ամրապնդմանը եւ կշարունակեն «զգալի միջոցներ» հատկացնել այդ նպատակների համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին