Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկում են «նոր իրականությունը» - Mediamax.am

2608 դիտում

Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկում են «նոր իրականությունը»


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։

Հանդիպման բացմանը ելույթ ունենալով՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է.

 

«Մեր համագործակցությունը մեծ դեր է խաղում տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման առումով։ Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան վստահելի գործընկերներ են. Տարածաշրջանում վերջին տարիներին տեղի ունեցած պատմական փոփոխությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման արդյունքն են»։

 

Բայրամովը նշել է, որ «տարածաշրջանում նոր իրողությունը նոր հեռանկարներ է խոստանում առկա ներուժն օգտագործելու առումով»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին