Միխայիլ Միշուստինը բանակցություններ կվարի Ադրբեջանում - Mediamax.am

1777 դիտում

Միխայիլ Միշուստինը բանակցություններ կվարի Ադրբեջանում


Լուսանկարը` government.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր երկօրյա այցով կժամանի Ադրբեջան։

Նախատեսվում է Միխայիլ Միշուստինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը եւ բանակցություններ վարչապետ Ալի Ասադովի հետ, ասված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ։

 

Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական առեւտրա-տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկայի, տրանսպորտի եւ արդյունաբերության ոլորտներում համատեղ նախագծերի առաջ մղմանը։ ՄԵԴԻԱՄԱՔՍ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին