Իրանը դեմ է «օտարների» ներկայությանը տարածաշրջանում - Mediamax.am

3797 դիտում

Իրանը դեմ է «օտարների» ներկայությանը տարածաշրջանում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Իրանը դեմ է տարածաշրջանում օտարների ներկայությանը՝ խնդիրների լուծման պատրվակով:

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 15-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

 

Նա նշել է, որ «դրսի միջամտությունը ոչ միայն չի օգնում լուծել խնդիրները, այլեւ ավելի լուրջ խնդիրների է հանգեցնում»։

 

Էբրահիմ Ռաիսին ընդգծել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը: Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները՝ «հայտնելով Իրանի պատրաստակամությունն ապահովելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով Իսլամական Հանրապետության կարմիր գծերը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին