Թուրքիայի եւ Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը - Mediamax.am

3552 դիտում

Թուրքիայի եւ Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը


Լուսանկարը` https://www.mfa.gov.tr/


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի եւ Վրաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը եւ Իլիա Դարչիաշվիլին քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացը։

Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Անկարայում կայացած հանդիպմանը նախարարներն ընդգծել են տարածաշրջանի կայուն զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ խաղաղության առաջ մղման գործում Վրաստանի եւ Թուրքիայի դերի մեծացման կարեւորությունը։

 

Նախարարները քննարկել են ռազմավարական տարանցիկ եւ էներգետիկ նախագծերի իրականացումը, ընդգծել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի, ինչպես նաեւ Միջին միջանցքի զարգացման կարեւորությունը։

 

Հանդիպմանը քննարկվել է նաեւ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ համագործակցության ձեւաչափը, որի շրջանակներում մոտ ապագայում տեղի կունենա երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին