Պուտինն ու Փաշինյանը քննարկել են սահմանի անվտանգությունը - Mediamax.am

936 դիտում

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են սահմանի անվտանգությունը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ Անդրկովկասում տրանսպորտային, լոգիստիկ եւ առեւտրատնտեսական կապերի վերականգնմանն ուղղված նախագծերին»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։

 

Նշվում է, որ երկու երկրի առաջնորդները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի, եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

 

Իսկ Հայաստանի կառավարությունից էլ հայտնել են, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:

 

«Փաշինյանը կարեւորել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետեւողական քայլերի իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Այսօր Վլադիմիր Պուտինը նաեւ հեռախոսազրույց էր ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին